Երեկ Կսրեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դատավորների՝ շուրջ 12 ժամ տևած ժողովի արդյունքում Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընտրվեց ՍԴ դատավորի թեկնածու, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը՝ ԲԴԽ անդամ:
Երվանդ Խունդկարյանը.
Ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։
1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը։
1993 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանում՝ որպես քրեական գործերի դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղար։
1994 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի ավագ խորհրդատուի, ապա՝ Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի ավագ խորհրդատուի պաշտոնը։
1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:
1998 թվականից մինչև 1999 թվականը եղել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի ավագ խորհրդատու։
1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավոր։
2008 թվականի հունվարի 1-ից հանդիսացել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
2008 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:
2010 թվականի սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։
2010 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև 2014 թվականի օգոստոսի 1-ը հանդիսացել է Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հանձնաժողովի նախագահը:
2010 թվականից մինչև 2013 թվականը հանդիսացել է Հայաստանի Հանրապետության դատական դպրոցի կառավարման խորհրդի նախագահը:
2013 թվականի սեպտեմբերի 20-ին ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ:
2014 թվականի հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ:
2014 թվականի հուլիսի 31-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի նախագահ:
2016 թվականին հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահը:
2017 թվականի դեկտեմբերի 22-ին ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ:
2018 թվականի հունվարի 26-ին ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ:
2017 թվականի ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության նախագահ:
2014 թվականի սեպտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, դատական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
2017 թվականի դեկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:
Հայաստանյան փորձագիտական որոշակի շրջանակներ վերջին մի քանի օրերին տեսլական են ներշնչում, որ «Թուրքիան, Միացյալ Նահանգները…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Հեղափոխությունը, որ սկսվել էր Գյումրիից,…
Գյումրիի ավագանու ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերից երկուսը հայտարարել են, որ կսատարեն առավելագույն քվեներ…
ԿԸՀ-ն հրապարակել է Գյումրիի 82 ընտրատեղամասերից 81-ի նախնական ամփոփ արդյունքները։ Ընտրողների ցուցակում ընդգրկված անձանց թիվը…
Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական…
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարի, վիրավորվել է 3,4 հազար մարդ,…