Քաղաքականություն

Հեղափոխական ռիթմից ընկած քաղաքապետը

Ծառերն ու քարերն իրավամբ հիշողություն ունեն, և, օրինակ՝ Մաշտոցի պուրակի ծառերն ու քարերը հաստատ ոմանցից լավ են հիշում՝ ինչ պայքարներ են հաղթել ու ինչ գաղափարների համար էին այդ պայքարները։ Ու թեև թվում էր, թե հեղափոխական իշխանությունները կդառնան այդ գաղափարների լավագույն պահապանները, այսօր՝ հեղափոխությունից 2 տարի անց, Երևանն ու երևանցին դարձյալ անպաշտպան են։

Քաղաքային իշխանությունների թողտվությամբ, և որ մենասարսափելին է՝ հաճախ աջակցությամբ, այսօր նույն ծառահատման, անհասկանալի կցակառույցների ու ասֆալտախեղդ ծառուղիների սպառնալիքը կախված է նույն Մաշտոցի պուրակի գլխին․ ու խնդիրը միայն Մաշտոցի պուրակով չի ավարտվում։

Որտե՞ղ է հեղափոխության տրամաբանությունը և ի՞նչ գործելակերպով է առաջնորդվում այդ տրամաբանությամբ իշխանության եկած քաղաքային իշխանությունը: Խոսքն այն խնդիրների մասին չէ, որոնք պահանջում են ահռելի ֆինանսական միջոցներ կամ երկարատև ու ժամանակատար գործընթացներ, այլ ամենահրատապ լուծման հնարավորություն ունեցող առաջնահերթ խնդիրների, ինչպիսիք են կանաչապատումը, առևտրային-սպասարկման անմխիթար ոլորտը՝ իր խղճուկ վագոն-բուտկաներով ու փողոցային առևտրով, ապօրինի հողազավթումներն ու շինթույլտվությունները։

Ակնհայտ է, որ նմանօրինակ խնդիրները չլուծելու համար առնվազն դիլետանտիզմ է հղում անել նախկին օրենքներն ու պնդել, թե հարցի լուծման համար գործիքակազմ չկա։

Հարգարժան քաղաքային իշխանություն, ի՞նչ գործիքակազմ է անհրաժեշտ՝ թե՛ ավագանիում, թե՛ ԱԺ-ում մեծամասնություն կազմելուց բացի։ Կա՞ ավելի ծանրակշիռ փաստարկ, քան հանրային շահն ու հանրային պահանջը։ Ժողովուրդն ընտրել է Ձեզ՝ հենց նախկինների ընդունած արատավոր որոշումների ու անձնային շահերն սպասարկող օրենքների դեմ հաղթանակի վստահությամբ։ Հեղափոխական իշխանության օրակարգը վերանշյալ հարցերին անհապաղ՝ հեղափոխության ռիթմով լուծում տալն էր՝ հարկ եղած դեպքում նույնիսկ նախկին որոշումների ու օրենքների չեղարկմամբ ու փոփոխությամբ, որոնց համար հաշված օրերն էլ բավական են։ Մինչդեռ 2 տարի շարունակ նույն դատարկաբանությամբ շարունակում եք նախկինների գործելակերպը:

Հարգարժան քաղաքապե՛տ և քաղաքային իշխանությո՛ւն, մի՛ հեռացեք հեղափոխական տրամաբանությունից և ռիթմից։ Հեղափոխություն իրականացրած քաղաքացին ակնկալում է կտրուկ, անհապաղ և ուղիղ գծով որոշումներ կայացնող իշխանական ուժ՝ զերծ անձնային շահերից ու բյուրոկրատական պարուրաձև շղթաներից․ և հիշե՛ք, աչք փակող ու անտարբեր հանրույթն այլևս անցյալում է։ Ձեր տարակուսանքն ու դանդաղ գործելակերպը նվազեցնում է ձեր նկատմամբ վստահությունն ու ժողովրդամետ իշխանության վարկանիշը։

Նվարդ Մելիքյան
Թիվ 1

Recent Posts

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

7 minutes ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

42 minutes ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

1 hour ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

2 hours ago

Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…

2 hours ago

Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին

Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…

3 hours ago