

«Իմ քաղաքապետ դարձած օրվանից, իմ կողմից ամեն քայլ եղել է և ուղղված է եղել մեր քաղաքը ազատելու տարբեր տիպի անօրինական շինարարություններից և ավելի կանաչ դարձնելուն։ Ամե՛ն քայլը։ Եվ էդպես հիմա է, եղել է մինչև էս պահը և էդպես էլ շարունակվելու է մինչև վերջ, որովհետև ես ինքս էդպես եմ մտածում»,- ասում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ 2018 թվականի հոկտեմբերի 18-ից արդեն շատ մեծ քայլեր է արվել այդ ուղղությամբ, որոնց մասին հանրությունը պարբերաբար տեղեկանում է։
Քաղաքապետը շեշտում է, որ, ցավոք սրտի, մեզ ժառանգություն է հասել, և մենք ստիպված ենք այս ժառանգությունը համադրել եղած օրենսդրական կարգավորումների հետ։ Իսկ, քանի որ մենք հայտարարել ենք, որ այսուհետ շարժվելու ենք օրենքով, քաղաքապետարանն աշխատանքների ընթացքում բախվում է մեծ խոչընդոտների։
Մաշտոցի պուրակի հատված ծառերի մասով՝ Հայկ Մարությանը մանրամասնում է, որ ամեն ծառի համար իրեն պատասխանատու է զգում և պայքարում է ծառահատումների դեմ։ «Ես մի հոգու կպնելով՝ մեկ միլիոն մարդու եմ լավություն անում։ Իմ յուրաքանչյուր որոշման մեջ գերակա շահն է։ Եթե մեկ միլիոն մարդու համար մի բան լավ է, այո, կարող է մի հոգու, 2 հոգու, 10 հոգու համար վատ է»,- նկատում է Մարությանը՝ բացատրելով, որ ծառահատումները կատարվել են տարբեր մասնագետների համապարփակ բացատրությունների հիմնավորումներով։ Հատվում են միայն այն ծառերը, որոնք կենսունակ չեն և վտանգ են ներկայացնում քաղաքացիների համար, նաև դրանք պարտադիր փոխարինվում են նոր ծառերով։
«Ամբողջ քաղաքում ունենք խնդիր, որն ունի 2 սկզբնապատճառ։ Առաջինը՝ որ թեղիները սպառել են իրենց կենսունակության տարիքը, երկրորդ՝ Մաշտոցի պուրակում առհասարակ պետք է չլինեն թեղիներ, որովհետև այնտեղ դրված է ազնվական սոսին։ Այն ապրում է բնության մեջ մոտավորապես 2000 տարի, իսկ քաղաքային պայմաններում ապրում է մոտավորապես 700-800 տարի»,- պարզաբանում է «Կանաչապատում և Շրջակա միջավայրի կանաչապատում» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինե Վարդանյանը՝ նշելով, որ ժամանակի ընթացքում բոլոր թեղիները հեռացվելու են։
Նա ընդգծում է, որ հաստաբուն թեղիները հատելուց առաջ մասնագետները տվել են բազմակողմանի գնահատական։ Արմատային համակարգը ունի սարսափելի կորուստներ, բունը ունի կեղևի լուրջ վերքեր, որոնք ինֆեկցիայի ներթափանցման ուղիներ են, սաղարթը անցել է մի քանի անգամ խորը էտ, որն ամենաանթույլատրելի տարբերակն է բնության համար։ «Եթե չի լսվում ծառի տառապանքի ձայնը, դա չի նշանակում, որ այն չկա»,-ասում է տիկին Վարդանյանը։
Քրիստինե Հովսեփյան
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…
Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…
Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…
Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…