ԱՄՆ Տեխաս նահանգի Բոկա Չիկա քաղաքում հաջողությամբ փորձարկվել է SN5 տիեզերանավի նախատիպը: Նախատիպը պատրաստվել է Raptor շարժիչը փորձարկելու համար: Նման շարժիչներով է գործելու պատմության մեջ ամենամեծ տիեզերանավը՝ Starship-ը, որի միջոցով էլ ըստ SpaceX-ի մինչև 100 մարդ կկարողանա ուղևորվել դեպի Լուսին և Մարս։ Նման հզորության տիեզերանավը Երկրից դուրս կգա գերծանր Super Heavy հրթիռով, որին կցված է լինելու 31 այդպիսի շարժիչ։
Շարժիչն աշխատում է հեղուկ մեթանի և թթվածնի հեղուկի խառնուրդի վրա:
«Մարսն ավելի իրական է թվում», — մեկնարկից հետո թվիթերում գրառում կատարեց SpaceX- ի հիմնադիր Իլոն Մասկը:
Չժանգոտվող պողպատից պատրաստված գլանաձև SN5- ը գետնից բարձրացավ 150 մետր և հաջողությամբ հետ վերադարձավ իր հենակետերին։
Թռիչքը տևեց մոտ մեկ րոպե:
Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…
Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…
«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։ Ըստ աղբյուրի՝…
The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…
ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…