Թայվանական StarLux Airlines ավիաընկերությունը հայտարարել է զբոսաշրջային թռիչքների տոմսերի վաճառքի մասին։ Ինքնաթիռը կթռչի հարևան երկրների վրայով և հետ կվերադառնա մեկնման օդանավակայան։
Ավիաընկերությունից հայտնել են, որ թռիչքի բոլոր 188 տոմսերը վաճառվել են վաճառքի մեկնարկից գրեթե անմիջապես հետո։ Ուղևորությունը տեղի կունենա օգոստոսի 7-ին և կտևի երեք ժամ: Ինքնաթիռը կուղևորվի դեպի Ֆիլիպիններ և կվերադառնա օդանավակայան: Ինքնաթիռը թռչելու է սովորականից ցածր բարձրության վրա, որպեսզի ուղևորները կարողանան դիտել տեսարանները:
Տոմսերի արժեքը 160 դոլար է և իր մեջ ներառում է լավագույն ռեստորաններից մեկից սնունդ։ StarLux Airlines ավիաընկերությունը հայտնել է, որ նրանք մտադիր են շարունակել այս թռիչքները ՝ հաշվի առնելով պահանջարկը։ Թայվանի 2 այլ խոշոր ավիաընկերություններ՝ China Airlines-ը և EVA Air-ը նույնպես հայտնել են «ոչ մի տեղ» գնացող թռիչքների մասին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…
Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…
Կառավարությունում հյուրընկալեցի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին: Միասին այսօր կհետևենք Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների…
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության…