Google Chrome-ն ամենատարածված դիտարկիչ համակարգն է։ Այնուամենայնիվ ոչ բոլոր օգտվողներն են ծանոթ իր բոլոր հնարավորություններին: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։
Օգոստոսին բրաուզերի desktop տարբերակում ավելացավ Nearby Sharing ֆունկցիան։ Այն AirDrop-ի այլընտրանքային տարբերակ է, որի միջոցով արագորեն կարող եք ձեր համակարգչից նյութեր տեղափոխել հեռախոսի մեջ։ Ակտիվացնելու համար անհրաժեշտ է մուտքագրել “chrome://flags” և սեղմել Enter: Բացված ցանկում անհրաժեշտ է գտնել Nearby Sharing ֆունկցիան և միացնել այն սեղմելով Enabled կոճակը։
Վերագործարկեք ձեր բրաուզերն ու հավաքեք chrome://nearby։ Էկրանին կհայտնվի սմարթֆոնների ցանկ, որոնց կարող եք ֆայլեր փոխանցել։ Թե համակարգիչը և թե հեռախոսը պետք է գտնվեն Bluetooth ծածկույթում և միացած լինեն միևնույն Google հաշվին։
Որոնողական համակարգում հիշողությունը պահպանվում է և ձեր այցելած կայքերի պատմությունը կարող եք բացել ցանկացած սարքավորման վրա։ Դրա համար անհրաժեշտ է պարզապես 2 սարքերում էլ մուտքագրվել միևնույն Google հաշվով։ Այսպիսով կարող եք համակարգչով բացել կայքն ու շարունակել կարդալ այն հոդվածը, որը սկսել էիք հեռախոսով։
Մտեք “Լրացուցիչ կարգավորումներ” – այնուհետև “Պատմություն”։
Ցանկացած պրոֆիլ մուտք գործելուց հետո Google Chrome-ն առաջարկում է հիշել ու պահպանել հաշվի ծածկանունն ու գաղտնաբառը։ Բոլոր պահպանված գաղտնաբառերը կարող եք տեսնել՝ բացելով “Settings” – “Autofill” – “Passwords”: Այժմ դուք տեսնում եք բոլոր կայքերի անունները, որտեղ պահպանված գաղտնաբառ ունեք։ Այն տեսնելու համար պարզապես պետք է սեղմել աչքի նշանի վրա։
Յուրաքանչյուր բացված պատուհան տեղ է զբաղեցնում օպերատիվ հիշողության մեջ։ Երբ դրանց քանակը մեծ է լինում, համակարգիչը սկսում է դանդաղ աշխատել։ Եթե ցանկանում եք արագացնել ձեր բարուզերի աշխատանքը՝ չփակելով և ոչ մի պատուհան, հետևեք այս քայլերին։
Միաժամանակ ստեղնաշարի վրա սեղմեք Shift և ESC կոճակները։
Յուրաքանչյուր էջ և ընդլայնում ունեն իրենց .exe ֆայլերը, որոնք էլ հենց կատարվող գործընթացներն են։ Ընտրեք այն էջերը, որոնք ձեզ հարկավոր չեն և կտտացրեք «End process»: Էջը կմնա բաց, սակայն տեղ չի զբաղեցնի օպերատիվ հիշողության մեջ։
Այս հնարավորությունը ձեզ շատ պետք կգա, եթե հաճախ եք աշխատում միաժամանակ մի քանի էջերով ու պատուհաններով։ Այն թույլ է տալիս էջերը դասակարգել ըստ առաջնահերթությունների։
Աջ քլիք արեք էջերից ցանկացածի վրա ու ընտրեք “tab group”-ը։ Ձախ հատվածում կավելանա մոխրագույն շրջանակ, որի մոտ էլ տեղափոխելով էջերը կկարողանաք հեշտությամբ խմբավորել դրանք։
Երբեմն պետք է լինում կայքից որևէ հոդվածով էջ պահպանել հենց այն ձևով, որով այն տեսնում եք կայքում: Լավագույն տարբերակը PDF- ն է, այն քիչ տեղ է գրավում և հարմար է տպագրության համար:
Պարզապես ստեղնաշարի վրա միաժամանակ սեղմեք Ctrl + P։ Բացված պատուհանում ընտրեք պահպանել PDF տարբերակով կոճակը։
Մհեր Շիրինյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից. հրամանագիրը…
Ֆասթեքի աջակցությամբ իրականացվող «Ապագայի տնտեսությունը» խորագրով համաժողովն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ այցելելով նաև…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է առողջապահության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող Rotary International կազմակերպության նախագահ…
Գյումրիում մեկնարկել է ՔՊ նախընտրական եզրափակիչ հանրահավաքը։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հայտարարել է, թե «կառավարությունը,…
Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Լա լիգայի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է, հայտնում է L’Equipe-ը:…
ՊԵԿ-ից հայտնում են. «Հարգելի՛ քաղաքացիներ, շարունակելով հայտարարագրման վերաբերյալ հարցուպատասխան ձևաչափը, այժմ ՄԱՍ 5-ում եկեք պարզենք,…