ՀՀ նախագահի աշխատակազմն արձագանքել է «Տեսալսողական մեդիայի մասին» oրենքին և այն կարծիքներին, թե օրենքը սահմանափակելու է մասնավորապես ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում: «Արմենպրես»-ի կողմից ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանն ուղղված հարցն ու պատասխանը ներկայացնում ենք ստորև:
-Հանրապետության նախագահի կողմից երեկ ստորագրված` Ազգային ժողովի ընդունած «Տեսալսողական մեդիայի մասին» oրենքի հետ կապված կարծիքներ են հնչում, որ օրենքով սահմանափակվելու է մասնավորապես ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ տեղեկությունները։
-Մինչև Հանրապետության նախագահի կողմից Ձեր նշած օրենքի ստորագրումը՝ Հանրապետության նախագահի աշխատակազմում հանգամանալից քննարկումներ են տեղի ունեցել Ազգային ժողովի պատգամավորների, ոլորտի լիազոր մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպությունների ու անհատների հետ, որոնց արդյունքներով համապատասխան վերլուծություն է ներկայացվել Հանրապետության նախագահին: Օրենքի շուրջ երկխոսություն է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ներկայացուցիչների հետ: Ըստ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունների և վերլուծությունների՝ հիշյալ օրենքն առերևույթ սահմանադրականության խնդիր չունի, հետևաբար, նախագահը չէր կարող այն ուղարկել Սահմանադրական դատարան:
«Տեսալսողական մեդիայի մասին» oրենքը ստորագրելով՝ Հանրապետության նախագահը հանդես է եկել հայտարարությամբ՝ մասնավորապես ընդգծելով, որ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հետևելու է դրա կիրառմանը: Հայտարարության մեջ Հանրապետության նախագահը կարևորել է օրենքի անցումային դրույթներով նախատեսված գործողությունները, մասնավորապես՝ համապատասխան միջկառավարական պայմանագրերի կնքում, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունում (որոնց հիման վրա էլ պետք է կատարվի արտերկրյա հեռուստաալիքների, այդ թվում՝ նաեւ ռուսական հաղորդումների հեռարձակումը), և անհրաժեշտ համարել դրանց ժամանակին և հստակ իրականացումը, ինչը բխում է մեր պետական շահերից: Նշելով, որ առկա խնդիրները պետք է կարգավորվեն քննարկումների և միջկառավարական պայմանագրերի/համաձայնագրերի միջոցով, Հանրապետության նախագահը կարևոր է համարել արդեն իսկ սկսել աշխատանքներն այդ ուղղությամբ և հիշյալ պայմանագրերի /համաձայնագրերի ստորագրումը և վավերացումն ավարտել մինչև այս տարեվերջ:
Այդ պարագայում արտերկրյա հեռուստաալիքների հեռարձակման հետ կապված որևէ խնդիր չի կարող լինել: Խորհուրդ ենք տալիս ընդհանրապես մանրամասն ծանոթանալ Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացվող օրենքների վերաբերյալ հայտարարություններին, և մասնավորապես այս օրենքին առնչվող հայտարարությանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վաղը կայցելի Գազային մոտ գտնվող Եգիպտոսի Էլ Արիշ քաղաք։ Այս այցը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…
Վարչապետի ինքնազգացողությունը վատանալու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց…
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Աբու Դաբիում ընթացող Ամենամյա ներդրումային համաժողովին: «Նախևառաջ կցանկանայի…
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հայտնել է, որ այսօր սկսվել է Եվրոպական…