Facebook

Միանշանակ համաձայն եմ վարչապետի հետ, մենք անպաշտպան չենք. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.

Չալոն, որի ձագերին ճզմեցին Ամուլսարի պաշտպանների անիվների տակ, պաշտպանական դիրքերից մի քայլ չի հեռանում

Այո, սա այն Չալոն է, որի երեք ձագերին Ամուլսարի պահնորդական ծառայության «շումախերները» ճխլեցին մեքենայի անիվների տակ։ Չալոն Ամուլսարի դիրքերի պաշտպանության առաջին օրից էստեղ է եւ մեկ օր անգամ դիրքերը չի լքել։

Ակնհայտ է, որ իրավիճակը Ամուլսարում օր-օր էլեկտրականանում է եւ վախենամ ունենանք անկանխատեսելի զարգացումներ։
Կառավարությունն իր հստակ դիրքորոշումը պիտի հայտնի Ամուլսարի շահագործման հետ կապված եւ ժամանակ ձգելն այլեւս լուրջ ականներ է իր մեջ պարունակում։
Որքան լռի իշխանությունը՝ խնդիրն ավելի է խորանալու։
Կարծում եմ, վաղուց արդեն որեւէ մեկը չի կասկածում, որ ջերմուկցու, վայոցձորցու համար իր տան, իր երեխաների բնապահպանական անվտանգությունը կյանքի հարց է եւ էդ պայքարում մի քայլ նահանջ չի լինելու։
Ջերմուկը եւ ընդհանրապես Հայաստանը, քանզի Ամուլսարի շահագործման դեպքում ուղղակի վտանգի տակ է նաեւ Սեւանի անուշահամ ջրերի ավազանը, չի դառնալու ցիանիդային «բասեին» ու սա պարզ է։

Հրատապ լուծումներ պետք է գտնվեն։ Ես հասկանում եմ, որ կա ներդրումների եւ երկրի ներդրումային իմիջի խնդիր, ես հասկանում եմ, որ կա միջազգային արբիտրաժի խնդիր։ Չնայած էս հարցում մասնագետների կարծիքները, որոնց հետ խոսել եմ՝ տարբեր են։ Ոմանք գտնում եմ, որ մենք միանշանակ կարող ենք հաղթել միջազգային արբիտրաժում, մյուսները պնդում են, որ ստիպված ենք լինելու հսկայական գումարներ վճարել։ Որեւէ մեկի տեսակետը չեմ վիճարկում։ Պարզապես հիշեցնեմ վարչապետի խոսքերը ԱԺ ամբիոնից՝ «Ասում են՝ վայ Լիդիանը դիմում է միջազգային դատարան, վերջ, կորանք ազգովի։ Դիմում է՝ թող դիմի։ Ինչի մենք մեզ էդքան անպաշտպա՞ն ենք գզում»։
Միանշանակ համաձայն եմ վարչապետի հետ։ Մենք անպաշտպան չենք։
Մենք իրավունք չունենք Ջերմուկը դարձնել Չեռնոբիլ։
Ու Ամուլսարը հաստատ սար է մնալու։
Հ. Գ. Երեկ ինձ զանգահարել էր Միացյալ նահանգների մեր մեծահարուստ հայրենակիցներից մեկը եւ քննարկում էինք նաեւ համահայկական դրամահավաքի հարցը, եթե, իհարկե, դրա անհարժեշտությունը լինի։

 

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

6 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

6 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

6 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

6 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

7 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

7 hours ago