

Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին և կառավարության վերահսկողության վարչության նախկին պետ Գևորգ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի համար։
ՀՔԾ քննիչը Վահե Նիկոյանի և Գևորգ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդություններ էր ներկայացրել դատարան, սակայն միջնորդությունները մերժվել են: Մասնավորապես, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ մերժել է քննիչի միջնորդությունը և Վահե Նիկոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չի ընտրել, նրա նկատմամբ կիրառվել է գրավ:
Վահե Նիկոյանը Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում 6 տարի աշխատել է Տարոն Մարգարյանի օրոք: Նա ղեկավարել է նաև Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խումբը։ Պաշտոնը թողել է Թավշյա հեղափոխությունից հետո՝ հրաժարվելով Հայկ Մարությանի առաջարկից՝ աշխատել որպես քաղաքապետի խորհրդական:
Վահե Նիկոյանն ու Գևորգ Հակոբյանն անցնում են նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի քրեական գործով։
Ըստ պաշտպանական կողմի՝ Վահե Նիկոյանի դեմ որևէ ցուցմունք չկա, և դատարանը մերժել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ:
Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Վահե Նիկոյանը, Գևորգ Հակոբյանն ու Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովի նախկին քարտուղար Նաիրա Տ․-ն:
2020 թվականի հուլիսի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով ՀՔԾ-ում Նաիրա Տ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի քարտուղարը, «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դրդմամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, նույն հանձնաժողովում ընդգրկված մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:
Ըստ առաջադրված մեղադրանքի` Նաիրա Տ.-ն 2015 թվականի հունվարի 14-ին աճուրդների փաթեթներին կցել է Երևան քաղաքի Ավան, Աճառյան փողոցի երեք հողամասերի աճուրդով վաճառքին մասնակցելու հայտերը, որից հետո 2015 թվականի հունվարի 19-ին մի խումբ անձանց հետ կազմել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող` Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի համայնքային հողամասերն աճուրդով վաճառելու մասին նիստերի կեղծ արձանագրությունները:
Արդյունքում նշված հողակտորները շուկայականից զգալի ցածր գներով ձևական աճուրդների միջոցով օտարվել են Ռուբեն Հայրապետյանի հետ փոխկապակցված անձանց, ինչի հետևանքով Երևան համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 638.179.090 ՀՀ դրամի գույքային վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Ըստ մեղադրանքի՝ Նաիրա Տ.-ն և Երևանի քաղաքապետարանի գույքն օտարելու իրավասություն ունեցող պաշտոնատար այլ անձինք, ձևական աճուրդների միջոցով ընդհանուր՝ 26.955 քմ մակերեսով Երևան քաղաքի Ավան, Աճառյան հասցեի հիշյալ հողակտորներն ամեն կերպ Ռուբեն Հայրապետյանի սեփականությունը դարձնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ. Նաիրա Տ.-ն միջոցներ չի ձեռնարկել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների ինտերնետային կայքում Երևան քաղաքի Աճառյան փողոցի հողակտորներն աճուրդով օտարելու վերաբերյալ ծանուցում հրապարակելու ուղղությամբ։
Բացի այդ, Նաիրա Տ.-ն հրապարակային աճուրդներ կազմակերպելու պատրանք ստեղծելու նպատակով Ռուբեն Հայրապետյանի հետ փոխկապակցված անձանց` 2015 թվականի հունվարի 14-ին Երևանի քաղաքապետարան չներկայանալու պայմաններում, հողամասի աճուրդով վաճառքին մասնակցելու հայտերը կցել է փաթեթներին։
Այնուհետև աճուրդի անցկացման կարգին վերաբերող՝ Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանված պահանջների կոպիտ խախտմամբ՝ աճուրդի մասնակիցների բացակայությամբ, Նաիրա Տ.-ն հանձնաժողովի անդամների հետ 2015 թվականի հունվարի 19-ին կազմել և շրջանառության մեջ է դրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող` Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի համայնքային հողամասերն աճուրդով վաճառելու մասին նիստերի կեղծ արձանագրությունները։
Նշված կեղծ արձանագրությունների հիման վրա Երևանի քաղաքապետի որոշման հիմքով 2015 թվականի հունվարի 26-ին կնքված առուվաճառքի պայմանագրերով խաթարվել են համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի օտարման բնականոն գործընթացները` 808.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողամասերն օտարվել են ընդամենը 169.820.910 ՀՀ դրամով, ինչի հետևանքով Երևան համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 638.179.090 ՀՀ դրամի գույքային վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
2020 թվականի հուլիսի 23-ին Նաիրա Տ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
Թե՛ Վահե Նիկոյանին, թե՛ Գևորգ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիքը) մասերով։
Վահե Նիկոյանը մեղադրվում է Երևանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողակտորների հրապարակային
սակարկությունները կազմակերպելիս ենթադրյալ չարաշահումներ կատարելու և կեղծ փաստաթղթեր կազմելու համար։
Ամբողջական հոդվածը՝ 1in.am-ում:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…