Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է TikTok աստղերի առաջին վարկանիշային աղյուսակն՝ ըստ եկամտի։ Ներառված են 7 հոգի, որոնք հայտնի են դարձել չինական այս հարթակի շնորհիվ։
Ցուցակում ներառված բլոգերների եկամուտը հաշվարկվել է առանց հարկավճարների՝ 2019 թվականի հունիսի 30-ից մինչև 2020 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում։ Նրանց եկամուտը գնահատելու համար Forbes-ը խոսել է անձամբ բլոգերների, նրանց մենեջերների, մարկետոլոգների ու ներդրողների հետ։ Վարկանշային ցանկում չեն ներառվել TikTok-ի այն օգտատերերը, ովքեր հարթակ են տեղափոխվել արդեն իսկ իրենց երկրպագուներով, ասել է թե հայտնի աստղի կարգավիճակով։ Ցանկում այն բլոգերներն են, ովքեր հայտնի են դարձել բացառապես TikTok-ի շնորհիվ։
Մեկ տարի առաջ նա սկսեց նկարել պարային հոլովակներ, որոնք էլ բերեցին 54 մլն հետևորդ և համագործակցություն այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Reebok-ը, Spotify-ը և American Eagle-ը։
Այն բանից հետո, երբ աղջկա պարային տեսանյութերը տարածվեցին ամբողջ հարթակով ու դարձան վիրուսային, հայտնի երգչուհի Բեբե Ռեքսան հրավիրեց նրան միասին բացելու Jonas Brothers-ի Բրուքլինում տեղի ունեցող համերգը։ Ավելի ուշ, դեռահասը հայտնվեց Ջիմի Ֆելոնի շոույում, Prada-ի հրավերով մասնակցեց Փարիզում նորաձևության շաբաթին և ստորագրեց մի քանի հովանավորչական պայմանագրեր։
Չարլիի ավագ քույրը վերջերս սկսեց իր երաժշտական կարիերան։ Նրա առաջին սինգլի հիման վրա նկարահանված «Be Happy» տեսահոլովակը հավաքեց 58 միլիոն դիտում և դարձավ YouTube- ում ամենատարածվածը ՝ անցնելով նույն օրը թողարկված Քանյե Ուեսթի և Թրևիս Սքոթի տեսահոլովակին: Քույրերը վերջին մի քանի ամիսների ընթացքում պայմանագրեր են կնքել Hollister-ի և Morphe-ի հետ:
2018-ին աղջիկը պայմանագիր է կնքել Virgin Records- ի հետ և թողարկել է ութ սինգլ: Նա հովանավորչական գործարքներ ունի Skechers-ի, Hyundai-ի և Burger King-ի հետ: Գրեյն այժմ կենտրոնացած է Revlon-ի հետ նոր գործարքի վրա:
Բլոգերը հովանավորչական պայմանագրեր ուներ Reebok-ի և HouseParty-ի հետ, ունի իր սեփական հուշանվերներ և Warner Records-ի հետ երգ թողարկելու պայմանագիր: Բացի այդ, նա հիմնել է TalentX տաղանդների բացահայտման գործակալությունն ու Ani Energy ըմպելիքների ընկերությունը։ Այնուհետև Ջոշը դարձել է TikTok- ի մրցակից Triller- ի ռազմավարական զարգացման գծով տնօրենը:
Նրա 2 հոլովակները 2020-ին հայտնվեցին TikTok-ի պատմության մեջ ամենաշատ դիտում հավաքած տեսանյութերի ցանկում (478 մլն դիտում)։ Լեն ստեղծեր իր TikTok թիմը՝ Shluv House-ը և ունի երկարաժամկետ համագործակցության պայմանագիր էներգետիկ ըմպելիքներ արտադրող Bang ընկերության հետ։
Բլոգերը զբաղվում է բիթբոքսինգով ու այժմ աշխատում է իր առաջին սինգլների վրա։ Նա ունի պայմանագրեր Uno-ի, Oreo-ի և Sony-ի հետ։
Նյութը՝snob.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…