Բլոգ
07.08.2020

TikTok-ի շնորհիվ մեծ եկամուտներ ունեցող բլոգերների վարկանիշն ըստ Forbes-ի

TikTok-ի շնորհիվ մեծ եկամուտներ ունեցող բլոգերների վարկանիշն ըստ Forbes-ի

Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է TikTok աստղերի առաջին վարկանիշային աղյուսակն՝ ըստ եկամտի։ Ներառված են 7 հոգի, որոնք հայտնի են դարձել չինական այս հարթակի շնորհիվ։

Ցուցակում ներառված բլոգերների եկամուտը հաշվարկվել է առանց հարկավճարների՝ 2019 թվականի հունիսի 30-ից մինչև 2020 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում։ Նրանց եկամուտը գնահատելու համար Forbes-ը խոսել է անձամբ բլոգերների, նրանց մենեջերների, մարկետոլոգների ու ներդրողների հետ։ Վարկանշային ցանկում չեն ներառվել TikTok-ի այն օգտատերերը, ովքեր հարթակ են տեղափոխվել արդեն իսկ իրենց երկրպագուներով, ասել է թե հայտնի աստղի կարգավիճակով։ Ցանկում այն բլոգերներն են, ովքեր հայտնի են դարձել բացառապես TikTok-ի շնորհիվ։

Էդիսոն Ռեյ Իսթերլինգ – 5 մլն դոլար

Մեկ տարի առաջ նա սկսեց նկարել պարային հոլովակներ, որոնք էլ բերեցին 54 մլն հետևորդ և համագործակցություն այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝  Reebok-ը, Spotify-ը և American Eagle-ը։

https://www.tiktok.com/@addisonre/video/6857976501325810950?lang=en

Չարլի դը Ամելիո – 4 մլն դոլար

Այն բանից հետո, երբ աղջկա պարային տեսանյութերը տարածվեցին ամբողջ հարթակով ու դարձան վիրուսային, հայտնի երգչուհի Բեբե Ռեքսան հրավիրեց նրան միասին բացելու Jonas Brothers-ի Բրուքլինում տեղի ունեցող համերգը։ Ավելի ուշ, դեռահասը հայտնվեց Ջիմի Ֆելոնի շոույում, Prada-ի հրավերով մասնակցեց Փարիզում նորաձևության շաբաթին և ստորագրեց մի քանի հովանավորչական պայմանագրեր։

Դիքսի դը Ամելիո – 2,9 մլն դոլար

Չարլիի ավագ քույրը վերջերս սկսեց իր երաժշտական ​​կարիերան։ Նրա առաջին սինգլի հիման վրա նկարահանված «Be Happy» տեսահոլովակը հավաքեց 58 միլիոն դիտում և դարձավ YouTube- ում ամենատարածվածը ՝ անցնելով նույն օրը թողարկված Քանյե Ուեսթի և Թրևիս Սքոթի տեսահոլովակին: Քույրերը վերջին մի քանի ամիսների ընթացքում պայմանագրեր են կնքել Hollister-ի և Morphe-ի հետ:

https://www.tiktok.com/@dixiedamelio/video/6856857614345604358?lang=en

Լորեն Գրեյ – 2,6 մլն դոլար

2018-ին աղջիկը պայմանագիր է կնքել Virgin Records- ի հետ և թողարկել է ութ սինգլ: Նա հովանավորչական գործարքներ ունի Skechers-ի, Hyundai-ի և Burger King-ի հետ: Գրեյն այժմ կենտրոնացած է Revlon-ի հետ նոր գործարքի վրա:

Watch on TikTok

Ջոշ Ռիչարդս – 1,5 մլն դոլար

Բլոգերը հովանավորչական պայմանագրեր ուներ Reebok-ի և HouseParty-ի հետ, ունի իր սեփական հուշանվերներ և Warner Records-ի հետ երգ թողարկելու պայմանագիր: Բացի այդ, նա հիմնել է TalentX տաղանդների բացահայտման գործակալությունն ու Ani Energy ըմպելիքների ընկերությունը։ Այնուհետև Ջոշը դարձել է TikTok- ի մրցակից Triller- ի ռազմավարական զարգացման գծով տնօրենը:

Watch on TikTok

Մայքլ Լե – 1,2 մլն դոլար

Նրա 2 հոլովակները 2020-ին հայտնվեցին TikTok-ի պատմության մեջ ամենաշատ դիտում հավաքած տեսանյութերի ցանկում (478 մլն դիտում)։ Լեն ստեղծեր իր TikTok թիմը՝ Shluv House-ը և ունի երկարաժամկետ համագործակցության պայմանագիր էներգետիկ ըմպելիքներ արտադրող Bang ընկերության հետ։

Սպենսեր Իքս – 1,2 մլն դոլար

Բլոգերը զբաղվում է բիթբոքսինգով ու այժմ աշխատում է իր առաջին սինգլների վրա։ Նա ունի պայմանագրեր Uno-ի, Oreo-ի և Sony-ի հետ։

Նյութը՝snob.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

 

Լրահոս
ՀԱՄԱՍ-ը դեմ է ցանկացած հրադադարի, որը չի հանգեցնում պատերազմի ավարտին. AFP
19:03
ՀԱՄԱՍ-ը դեմ է ցանկացած հրադադարի, որը չի հանգեցնում պատերազմի ավարտին. AFP
Հրապարակվել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև ընդերքի մասին համաձայնագրի հուշագրի տեքստը
18:44
Հրապարակվել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև ընդերքի մասին համաձայնագրի հուշագրի տեքստը
Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների. Ալեն Սիմոնյան
18:13
Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների. Ալեն Սիմոնյան
Նոր հիմնվող քաղաքային անտառում կտնկվեն պտղատու, դեկորատիվ ծառատեսակներ
17:59
Նոր հիմնվող քաղաքային անտառում կտնկվեն պտղատու, դեկորատիվ ծառատեսակներ
Սերժ Սարգսյանի արդարացման ակտը բեկանվել է
17:44
Սերժ Սարգսյանի արդարացման ակտը բեկանվել է
Մարդկության պատմությունը նման ստորության նախադեպ չգիտի. Աթանեսյան
17:16
Մարդկության պատմությունը նման ստորության նախադեպ չգիտի. Աթանեսյան
Fastex-ն նորարարական PoSA լուծումներով է ներկայացել Փարիզի Blockchain Week-ին
17:05
Fastex-ն նորարարական PoSA լուծումներով է ներկայացել Փարիզի Blockchain Week-ին
Ռուբինյանն ու Գալուզինը հեռախոսազրույց են ունեցել
16:46
Ռուբինյանն ու Գալուզինը հեռախոսազրույց են ունեցել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
16:24
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
ՌԴ-ն պատրաստ է աջակցել Վաշինգտոնին ու Թեհրանին՝ պայմանով. Լավրով
16:04
ՌԴ-ն պատրաստ է աջակցել Վաշինգտոնին ու Թեհրանին՝ պայմանով. Լավրով
Իշխանությունները  չեն խառնվում հանձնաժողովի գործունեությանը.  Հակոբյան
15:51
Իշխանությունները չեն խառնվում հանձնաժողովի գործունեությանը. Հակոբյան
Բացի հանրային ճնշումներից, ես հնարավորություն չեմ տեսնում․ Սամվել Շահրամանյան
15:29
Բացի հանրային ճնշումներից, ես հնարավորություն չեմ տեսնում․ Սամվել Շահրամանյան
ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ին 102 մլն եվրոյի վարկ տրամադրելու համաձայնագիրը վավերացնելու նախագիծը
15:17
ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ին 102 մլն եվրոյի վարկ տրամադրելու համաձայնագիրը վավերացնելու նախագիծը
Արաղչին Հռոմում կբանակցի ամերիկացիների հետ
14:54
Արաղչին Հռոմում կբանակցի ամերիկացիների հետ
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հարցեր
14:31
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հարցեր