Երևանքի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այցելեցի Էրեբունու բազմաբնակարան շենքերից մեկը, որտեղ այս պահին, քաղաքի 123 այլ կետերի հետ միասին, ընթանում են վերեկալների փոխարինման աշխատանքները:
Ինչպես տեղեկացրեցինք տարվա սկզբին, 2020-ին ընդհանուր 500 վերելակ ենք փոխելու: Կարծում եմ, ավելորդ չի լինի նշել, որ մինչեւ 2018 թվականը՝ մեր թիմի գալը, Երեւանում փոխվել էր 35 վերելակ: Երկու տարվա ընթացքում մենք փոխում ենք 520‼️ վերելակ, հաջորդ տարի մտադիր ենք ավելի մեծ ծավալ վերցնել՝ մինչեւ խնդիրը վերջնականապես լուծվի:
✅Բոլոր նոր վերելակները, ի դեպ, ներառական են՝ կահավորված են հայերեն ձայնային ազդանշանով, վերելակի կոճակների վրա Բրայլի այբուբենով գրություններ կան, կարելի է հանգիստ ներս մտնել անվասայլակով:
✅Վերելակների փոփոխման ծրագիրը, բացի բուն նպատակին ծառայելուց, նաեւ զգալիորեն աշխատատեղերի հարց է լուծում: Մեր շատ վարպետներ, այդ թվում՝ վերջերս հայրենիք վերադարձած, սրա շնորհիվ աշխատանք ունեն:
«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…
Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…
Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…