Դեմքը ձեր այցեքարտն է, որը մշտական խնամք է պահանջում: Ահա մի քանի պարզ կանոններ, որոնք ձեզ ավելի գրավիչ ու հաջողակ կդարձնեն:
Դժվար է վիճել այն պնդման հետ, որ դեմքի խնամքի համար պետք չէ տնտեսել։ Լավ բարբերը ոչ միայն նրբորեն կհեռացնի մազերը կամ ձեր մորուքին կտա անթերի տեսք, այլև խորհուրդներ կտա խնամքի վերաբերյալ․ ո՞ր միջոցներն են ավելի հարմար ձեր մաշկի համար, ինչպե՞ս ճիշտ խնամել ինքներդ ձեզ: Վարսավիրանոց գնալը չպետք է համեմատել տանը սովորական սափրվելու հետ։ Դա ոչ միայն և ոչ այնքան մթնոլորտի մասին է, որքան մաշկի նկատմամբ վերաբերմունքի:
Եթե հնարավորություն չունեք պարբերաբար գնալ վարսավիրանոց, տանը կատարելագործեք ձեր սափրման հմտությունը։ Դրանում ձեզ կօգնեն լավ մեքենան ու խնամքի միջոցները, որոնք արժե գնել վարսավիրանոցից, այլ ոչ թե օծանելիքների խանութի տղամարդկանց բաժնից՝ հաշվի առնելով ձեր մաշկի առանձնահատկությունները։
Շեֆիլդի համալսարանի գիտնականները ցույց են տվել, որ էլեկտրական խոզանակները հեռացնում են 10 տոկոսով ավելի շատ սալաքար, քան մեխանիկականները: Բացի այդ, դրանցով մաքրումը շատ ավելի հեշտ և հաճելի պրոցես է։ Համաձայնեք, որ անիմաստ է չօգտվել տեխնոլոգիական առաջընթացից։ Դուք վաղուց արդեն օգտագործում եք GPS-ով հեռախոս, իսկ ինչու՞ նոր սարքավորումներ չկիրառել ատամների խնամքի համար։
Ի տարբերություն աղջիկների, տղամարդկանց մեծ մասը մտահոգված չէ կնճիռների առաջացմամբ։ Ինչ-որ առումով դա ճիշտ է․ տարիքային նշանները կարող են սոլիդ տեսք հաղորդել ձեր արտաքինին, բայց խոսքը չի վերաբերվում աչքերի տակի փոսերին ու կապտուկներին։ Մաշկի աչքերի տակ գտնվող հատվածն ավելի շուտ է ծերանում։ Այն ավելի բարակ է, քան այտերի կամ ճակատի մաշկը և ավելի շատ է ենթարկվում ուլտրամանուշակագույն ճառագայթի։ Հետևաբար, քսանհինգ տարեկանից պետք է հոգ տանել նրա մասին ՝ հատուկ քսուկի օգնությամբ։
Ունքերի ձևն է պատասխանատու ձեր բարեհամբույր կամ մռայլ տեսքի համար։ Վերին կոպից մի քանի մազ հեռացնելով ՝ կնկատեք, որ ձեր հայացքը դարձել է ավելի «բաց» և գրավիչ: Կպած հոնքերի մասին խոսելը նույնիսկ ավելորդ է․ դա ատավիզմ է և հուսով ենք, որ մնացել է անցյալում։ Բարեբախտաբար, այսօր յուրաքանչյուր քաղաքում կան «հոնքերի շտկման» մինի-ձևաչափի գեղեցկության սրահներ, որոնք մասնագիտանում են բացառապես հոնքերի մեջ: Ուղղումը այնտեղ կատարվում է փորձառու մասնագետների կողմից, ովքեր գիտեն ժամանակի չափն ու արժեքը. մեկ հաճախորդի հետ աշխատանքը տևում է ոչ ավելի, քան երեսուն րոպե: Գրանցվեք առանց վարանելու։ Գրեթե բոլորն ունեն տղամարդկանց սպասարկման ծառայություն:
Մարմնի մազերը հեռացնել-չհեռացնելու հարցն այսօր այդքան էլ բարդ ու տանջող չէ։ Լողափում հարթ մեջքով ու կրծքով հայտնվելը միանգամայն նորմալ է։ Միայն թե մի կրկնեք Մել Գիբսոնը փորձը «Ի՞նչ են ուզում կանայք» ֆիլմից։ Մազահեռացումը պետք է կատարի փորձառու բժիշկ-կոսմետոլոգը։ Ականջի և քթի հատվածում մազահեռացման համար օգտվեք Ear/Nose EN10 հատուկ սարքից։
Տղամարդկանց մատների եղունգների խնամքի ծառայություն նույնպես գրեթե բոլոր գեղեցկության սրահներում կա։ Շաբաթակ մեկ անգամ այցելեով տրամադրեք 30 րոպե ժամանակ ու առանց ամաչելու գեղեցիկ ու խնամված ձեռքը մեկնեք ձեր սիրելիին։
Առավոտյան խոնավ դեմքին սկրաբ քսելով կունենաք մաքուր, առողջ ու հարթ մաշկ, այն կդառնա նուրբ և թրաշվելն ավելի հեշտ կլինի։
Վարսավիրից ճշտեք ձեր մազերի տեսակն ու գնեք դրան հատուկ միջոցներ։
Հոտը պակաս կարևոր չէ քան հագուստը։ Հավանաբար արդեն ունեք նախընտրելի օծանելիքներ, բայց մի վախեցեք էքսպերիմենտներից։ Փորձեք ու գտեք ձեզ ավելի համապատասխանը։
Նյութը՝ gq.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…