Facebook
12.08.2020

Ինչո՞ւ ջերմուկցիները չեն իմացել այդ մասին. բնապահպան

Ինչո՞ւ ջերմուկցիները չեն իմացել այդ մասին. բնապահպան

Բնապահպան Լևոն Գալստյանը Facebook-յան իր էջում Ամուլսարի շուրջ ծավալվող զարգացումներին է անդրադառնում՝ «Մի քանի ճշգրտումներ լրագրողների և լրատվամիջոցների համար» վերտառությամբ։ Գալստյանը մասնավորապես գրում է․

  • «Ջերմուկի մոտ հանք բացելու մտադրությունները սկսվել են դեռ 2005 թվականին, երբ Հայաստանում հիմնադրվում է «Գեոթիմ», իսկ օֆշորային Ջերսի կղզում՝ «Լիդիան» Ինթերնեյշընըլ ընկերությունները։ Օֆշորային «Լիդիան»-ին այդ պահին պատկանում էր «Գեոթիմ»-ի 95 տոկոսը։
  • Նրանք սկզբում դիմում են կառավարությանն Ամուլսարի տարածքում ապակու հումքի (կվարցիտների) ուսումնասիրության համար։ Մոտ մեկ տարի անց այլ դիմում են ներկայացնում, որով խնդրում են թույլ տալ արդեն երկրաբանական ուսումնասիրություններ անել ազնիվ մետաղներ հայտնաբերելու նպատակով։
  • Ինչո՞ւ ժողովուրդը չի իմացել այդ մասին. Դե, քանի որ ռոբասերժական օրենքներով երկրաբանական ուսումնասիրությունների թույլտվություն ստանալու համար հանրությանը պարտավոր չէին իրազեկել ու հարցնել նրանց կարծիքն ու համաձայնությունը։ Դա որոշվում էր տարբեր կաբինետներում, իսկ տեղերում լավագույն դեպքում իմանում էին գյուղապետերն ու իրենց նեղ շրջապատը։
  • Դեռ 2009 թվականին նրանք ստանում են իրենց առաջին ամբողջական թույլտվությունն Ամուլսարում ոսկու հանք շահագործելու համար։
  • Այստեղ նորից հարց է առաջանում, թե ինչո՞ւ լայն շրջանակները՝ մասնավորապես նաև ջերմուկցիները չեն իմացել այդ մասին։ Չեն իմացել, քանի որ հանքի ծրագրի հանրային իրազեկումն ու քննարկումներն իրականացվել են 200-500 բնակիչ ունեցող Սարավան ու Գորայք գյուղերում, իսկ ինչ-որ տպագիր թերթում տպված հայտարարությունն այն մասին, որ կա այսպիսի հանքի ծրագիր, ու դա քննարկվելու է ինչ-որ պուճուր գյուղերում՝ դժվար թե հայտնվեր ջերմուկցիների կամ մտահոգ մարդկանց սեղանին, իսկ պատահաբար հայտնվելու դեպքում էլ՝ դժվար թե լուրջ ուշադրության արժանանար։
  • Ամեն դեպքում 2010 թվականից Ամուլսարում նախատեսվող ծրագրի լուրը սկսվում է տարածվել, մարդիկ սկսում են արտահայտվել, ԶԼՄ-ները գրել ու տեսանյութեր հրապարակել։
  • Կարևոր է նաև նշել, որ 2009 թվականին, ստանալով բոլոր թույլտվություններն այդ ընկերությունը դրանից հետո այդպես էլ չի սկսում հանքի շինարարական աշխատանքները, ինչն օրենքի խախտում է։ Սակայն դա ոչ մի իրավական հետևանք, բնականաբար, չի ունենում։
  • 2011 թվականին նրանք փորձում են Ջերմուկում բնակիչների հետ քննարկում անել, բայց այն վերածվում է շատ լուրջ վիճաբանության ու հանքահեններին ուղղակի հեռացնում են դահլիճից՝ համապատասխան ուղերձներով։
  • Տեսնելով, որ Ջերմուկում լուրջ դիմադրություն է սպասվում, օրենսդրական տարբեր սողանցքեր կիրառելով, առողջարանային քաղաքը չի ընդգրկվում ազդակիր քաղաքների ցանկում։ Այսինքն՝ ջերմուկցիները 2009 թվականից զրկված են եղել իրենց քաղաքի և միջավայրի վրա լրջագույն ազդեցություն ունեցող ծրագրի վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացներին մասնակցելու իրավունքից։ Սա մարդկանց հիմնարար իրավունքների և Օրհուսի կոնվեցիայի կոպտագույն խախտում է»։

 

Լրահոս
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին