Օգոստոսի առաջին օրերից Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Երանոս-Հայրավանք հատվածի 25,5 կիլոմետրանոց ճանապարհահատվածում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները:
Ինչպես Թիվ1-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է 1 միլիարդ 510 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 944 միլիոն 990 հազար դրամ: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ԱԱԲՊրոյեկտ»կազմակերպությունը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել գոյություն ունեցող ասֆալտբետոնյա ծածկի ֆրեզում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի եւ միաշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրում:Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում:
«Ասֆալտբետոնյա վերին շերտի տեղադրումը կկազմի 226 հազար 757 քառակուսիմետր: Եվս 1611 քառակուսի մետր մակերես կասֆալտապատվի մուտքերում եւ իջատեղերում:Միջին նորոգման ենթարկվող ճանապարհահատվածի ողջ երկարությամբ կտեղադրվեն ճանապարհային երթեւեկության նշաններ, կկատարվի գծանշում:
Ճանապարհաշինական հերթական խոշոր ծրագրի իրականացումը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի, քանի որ այն մեր մարզը կապում է մի կողմից Իրանի Հանրապետության, մյուս կողմից՝ Արցախի հետ: Ֆրեզման ու հեռացման ենթակա ասֆալտբետոնյա հին շերտը, մոտ 10 հազար խորանարդ մետր ծավալով, կտրամադրվի համայնքներին՝ երկրորդական փողոցներում հարթեցման եւ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու նպատակով»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:
ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարել է Հարավային Կովկասի իրավիճակին։ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ունեցած…
Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը և պատրաստ է հնարավոր գաղափարների քննարկմանը կառուցողական մոտեցմամբ։…
Գյումրիի համայնքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի գրառումը․ «Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, կիսում եմ ձեր անհանգստությունը,…
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպում կունենա Թուրքիայի արտաքին գործերի…
Պետական եկամուտների կոմիտեում օրերս ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպում է ունեցել «ՀՀ նավթամթերք ներկրողների ասոցացիա»…