Բլոգ

Covid 19-ի դեմ պայքարող բուժաշխատողի տեսանյութը ցնցել է համացանցը

Համացանցում նոր տեսանյութ է տարածվել, որը կայծակնային արագությամբ դարձավ վիրուսային։ Տեսանյութում  CoViD 19-ի դեմ առաջնագծում պայքարող մի բուժաշխատող է, ով որոշում է երկար ու ծանր հերթափոխից հետո նստել մի փոքր հանգստանալու։ Երբ նա ոտքերից հանում է երկար բախիլներն ու վերև բարձրացնում շալվարը՝ ջրի տեսքով քրտինքը գետի նման հոսում է։ Հոլովակը նկարահանել են Չինաստանի Ուրումչի քաղաքում, որտեղ բժիշկները պայքարում են վիրուսի տեղական նոր բռնկման դեմ։ Կա ավելի քան 500 վարակված, բուժհաստատություններն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով։ Նկարահանման ժամանակ օդի միջին ջերմաստիճանը կազմում էր 29 °C։

Տեսանյութի կողքով անտարբեր չեն անցել աշխարհի տարբեր ծայրերից օգտատերերը, ովքեր իրենց խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն են հայտնում բուժաշխատողին և իր կոլեգաներին կատարած մեծածավալ աշխատանքի համար։

«Խոսքերով հնարավոր չէ երախտապարտ լինել այս մարդկանց, ովքեր անձնազոհությամբ պայքարում են՝ ուրիշներին փրկելու համար»։

Նյութը՝ life.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով
Թիվ 1

Recent Posts

Վիզաների ազատականացումը կարող է տևել չորսից հինգ տարի

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հայտնել է, որ այսօր սկսվել է Եվրոպական…

19 minutes ago

Վազգեն Թևանյանը հաղթել է դաղստանցի ըմբիշին

Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ․ քաշային Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում մրցել է դաղստանցի,…

32 minutes ago

Թորոսյանը գործընկերներին հրավիրել է մասնակցելու Երևանում կայանալիք COP17-ին

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը հանդիպել…

51 minutes ago

Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում զինադադարի գաղափարը․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում հրադադարի գաղափարը, սակայն դրա համար պետք է լուծվեն…

1 hour ago

Անձը կկանգնի սարքի դիմաց, մատնահետքն ու լուսանկարը տեղում կիրականացվեն. Դավթյան

2026 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում արդեն ներդրված կլինի կենսաչափական անձնագրերի համակարգը։ Այս մասին այսօր «Արմենպրեսում»…

2 hours ago

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում…

2 hours ago