Այսուհետ «Հայաստանը սեր է», «Հանգստացիր Հայաստանում», «Visit Armenia», «Armenia Love» հեշթեգերով Հայաստանի և Արցախի պատմամշակութային վայրերից լուսանկարներ համացանցում հնարավոր կլինի հանդիպել ավելի հաճախ։ Արշավի նախաձեռնողը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է, նպատակը՝ ներկայացնել հայկական մշակույթը, զբոսաշրջային վայրերը, հոգևոր արժեքները, սնունդն ու ավանդույթները։ Արշավի առաջին կանգառը Արցախն է։ Ընտրվել է վեց վայր, որոնք ներկայացնում են Արցախի պատմությունը, հոգևոր, պատմամշակութային հարուստ ժառանգությունն ու բնության հրաշալիքները։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը նշում է, որ նկարահանումների ընթացքում նոր գաղափարներ են առաջացել և Արցախը կրկին կներկայացնեն՝ արդեն նոր գույներով ու վայրերով։
«Շատ խորհրդանշական է, որ արշավը մեկնարկում է հենց Արցախով, քանի որ յուրաքանչյուր հայի համար «ազատ Արցախ» հասկացությունը ոգեշնչում և ուժ է տալիս։ Այնպիսի տպավորություն է, որ ցանկացած գործ, որ նախաձեռնում ես Արցախում՝ դատապարտված է հաղթանակի։ Արշավի մեկնարկի համար ընտրվել է վեց վայր՝ պայմանով, որ կրկին վերադառնալու ենք Արցախ և ներկայացնելու Արցախի յուրահատուկ շունչն ու էներգետիկան»,- ասաց Հասմիկ Հարությունյանը՝ նշելով, որ առաջին շարքով ներկայացվել է Արցախի Դադիվանք վանական համալիրը, Զուար գյուղում գտնվող «Տաք ջուր» զբոսաշրջավայրը, Տիգրանակերտի թանգարան, «Հունոտի կիրճ» բնապատմական արգելոցը, Շուշիի Գորգերի թանգարանն ու Նիկոլ Դումանի տուն-թանգարանը։
«Տաք ջուր» զբոսաշրջավայր
«Արշավի նպատակն է ներկայացնել Հայաստանն ու Արցախը որպես հանգստի լավագույն վայր, որտեղ հնարավոր է հանգստանալ բնության գրկում, այցելել տեսարժան վայրեր, վայելել համեղ խոհանոցը։ Հատկանշական է, որ Նիկոլ Դումանի տուն-թանգարանում վարչապետի տիկինը արցախյան խոհանոցի զարդը համարվող «Ժենգյալով հաց» է թխել արցախցի Վալյա տատիկի հետ միասին։ Իսկ Շուշի գորգերի թանգարանի լուսանկարներում ներկայացված են արցախյան գորգերի ողջ գեղեցկությունը, պատմական արժեքն ու կարևորությունը»։
Հասմիկ Հարությունյանը նշում է, որ արշավը վաղուց էին ծրագրում իրականացնել, սակայն մեկնարկը համընկավ հենց համավարակի տարածման շրջանի հետ։ «Համավարակը մարտահրավեր է յուրաքանչյուր երկրի համար և մեծ վնաս է հասցնում հատկապես զբոսաշրջությանը։ Շատերը չգիտեն, թե մեր երկրում որքան գեղեցիկ վայրեր կան, պատմական արժեքներ կան։ Ցավոք, բայց մեզանից շատերը այդքան էլ լավ չեն ճանաչում մեր հայրենիքի թաքնված անկյունները։ Արշավի նպատակն է աջակցել զբոսաշրջությանը, որպեսզի մեր հայրենակիցներն իրենց հանգիստն ավելի շատ անցկացնեն հայրենիքում, իսկ սահմանները բացվելուց հետո նաև օտարերկրացի զբոսաշրջիկները վայելերն մեր երկրի գեղեցկությունն ու յուրահատկությունը»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:
ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարել է Հարավային Կովկասի իրավիճակին։ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ունեցած…
Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը և պատրաստ է հնարավոր գաղափարների քննարկմանը կառուցողական մոտեցմամբ։…
Գյումրիի համայնքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի գրառումը․ «Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, կիսում եմ ձեր անհանգստությունը,…
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպում կունենա Թուրքիայի արտաքին գործերի…
Պետական եկամուտների կոմիտեում օրերս ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպում է ունեցել «ՀՀ նավթամթերք ներկրողների ասոցացիա»…