Հայաստան
14.08.2020

«Հայաստանը սեր է». ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նոր նախաձեռնությունը

«Հայաստանը սեր է». ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նոր նախաձեռնությունը

Այսուհետ «Հայաստանը սեր է», «Հանգստացիր Հայաստանում», «Visit Armenia»,  «Armenia Love» հեշթեգերով Հայաստանի և Արցախի պատմամշակութային վայրերից լուսանկարներ համացանցում հնարավոր կլինի հանդիպել ավելի հաճախ։ Արշավի նախաձեռնողը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է, նպատակը՝ ներկայացնել հայկական մշակույթը, զբոսաշրջային վայրերը, հոգևոր արժեքները, սնունդն ու ավանդույթները։ Արշավի առաջին կանգառը Արցախն է։ Ընտրվել է վեց վայր, որոնք ներկայացնում են Արցախի պատմությունը, հոգևոր, պատմամշակութային հարուստ ժառանգությունն ու բնության հրաշալիքները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը նշում է, որ նկարահանումների ընթացքում նոր գաղափարներ են առաջացել և Արցախը կրկին կներկայացնեն՝ արդեն նոր գույներով ու վայրերով։

«Շատ խորհրդանշական է, որ արշավը մեկնարկում է հենց Արցախով, քանի որ յուրաքանչյուր հայի համար «ազատ Արցախ» հասկացությունը ոգեշնչում և ուժ է տալիս։ Այնպիսի տպավորություն է, որ ցանկացած գործ, որ նախաձեռնում ես Արցախում՝ դատապարտված է հաղթանակի։ Արշավի մեկնարկի համար ընտրվել է վեց վայր՝ պայմանով, որ կրկին վերադառնալու ենք Արցախ և ներկայացնելու Արցախի յուրահատուկ շունչն ու էներգետիկան»,- ասաց Հասմիկ Հարությունյանը՝ նշելով, որ առաջին շարքով ներկայացվել է Արցախի Դադիվանք վանական համալիրը, Զուար գյուղում գտնվող «Տաք ջուր» զբոսաշրջավայրը, Տիգրանակերտի թանգարան, «Հունոտի կիրճ» բնապատմական արգելոցը, Շուշիի Գորգերի թանգարանն ու Նիկոլ Դումանի տուն-թանգարանը։

«Տաք ջուր» զբոսաշրջավայր

«Արշավի նպատակն է ներկայացնել Հայաստանն ու Արցախը որպես հանգստի լավագույն վայր, որտեղ հնարավոր է հանգստանալ բնության գրկում, այցելել տեսարժան վայրեր, վայելել համեղ խոհանոցը։ Հատկանշական է, որ Նիկոլ Դումանի տուն-թանգարանում վարչապետի տիկինը արցախյան խոհանոցի զարդը համարվող «Ժենգյալով հաց» է թխել արցախցի Վալյա տատիկի հետ միասին։ Իսկ Շուշի գորգերի թանգարանի լուսանկարներում ներկայացված են արցախյան գորգերի ողջ գեղեցկությունը, պատմական արժեքն ու կարևորությունը»։

Հասմիկ Հարությունյանը նշում է, որ արշավը վաղուց էին ծրագրում իրականացնել, սակայն մեկնարկը համընկավ հենց համավարակի տարածման շրջանի հետ։ «Համավարակը մարտահրավեր է յուրաքանչյուր երկրի համար և մեծ վնաս է հասցնում հատկապես զբոսաշրջությանը։ Շատերը չգիտեն, թե մեր երկրում որքան գեղեցիկ վայրեր կան, պատմական արժեքներ կան։ Ցավոք, բայց մեզանից շատերը այդքան էլ լավ չեն ճանաչում մեր հայրենիքի թաքնված անկյունները։ Արշավի նպատակն է աջակցել զբոսաշրջությանը, որպեսզի մեր հայրենակիցներն իրենց հանգիստն ավելի շատ անցկացնեն հայրենիքում, իսկ սահմանները բացվելուց հետո նաև օտարերկրացի զբոսաշրջիկները վայելերն մեր երկրի գեղեցկությունն ու յուրահատկությունը»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար