Facebook

Մենք այդպես չէինք պայմանավորվել. Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը Facebook-յան իր էջում գրում է․

«Պատգամավոր Գևորգ Պապոյանն ուղիղ կապ է տեսնում պարգևավճարների ու կոռուպցիայի վերացման մեջ: Այդ մասին նա հայտարարեց «Արարատ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

Պարոն Պապոյանը կամ լավ տեղեկացված չէ, կամ մանիպուլացնում է:

Հայտնի բան է, որ ես դեմ չեմ պարգևավճարներին՝ միջին կամ ցածր օղակներում:

30 տոկոս պարգևավճարը չի կարող վերացնել կոռուպցիան: Վերցնենք տեղեկանք գրող աչոնիկին կամ մարիո մեջի չորրորդ աշխարհի դևի դեմքով ծյոծին, որոնց հիմնականում հանդիպում ենք տարբեր օղակներում: Իրենց անվանական աշխատավարձը 150.000 դրամ է: Մի 50 էլ պարգևատրեցինք, դարձավ 200.000: Հանեցինք հարկ ու տուրքը, տակը մնաց 145-150 հազարի միջակայքում ինչ-որ բան: Էդ մարդը, ամեն տեղեկանքից մաքուր, առանց հարկերի ուներ 3000-5000 դրամ: Օրը մի 20 տեղեկանք կտա՞ր: Կտար: Դե տասը հանուն պետության, տասն էլ՝ յուր բարեկեցության: Ի դեպ, էդ մանր թվերը նույնիսկ կաշառք չէին համարվում ու չեն համարվում: ՀԻմա դու էկել, մարդու մի օրվա քեշով աշխատածն ուզում ես հարկվելով մի ամսվա համար տալ ու կոռուպցիա վերացնե՞լ: Չի լինելու: Ավելին ասեմ՝ կոռուպցիան վերացած չէ:

Երկրորդ: Հասարակական բողոքը ոչ թե ցածր կամ միջին դասի պաշտոնյայի պարգևավճարին է վերաբերվում, այլ ուղիղ առնչվում է բարձր պաշտոններ զբաղեցնողներին: Մարդիկ չեն նեղվում, որ ԱԺ այգեպանը, աշխատակազմի մասնագետը կամ անգամ պատգամավորի օգնականն է ստանում պարգևավճար: Էդ մարդկանց ստացածը կոպեկներ է: Մարդիկ նեղվում են, որ ԱԺ պատգամավորը կամ նախարարն է ստանում պարգևավճար: Չի կարող ԿԳՄՍ նախարարը ստանալ 1.500.000 քանի դեռ ուսուցիչի աշխատավարձը չի հատում ամսվա մինչև 10-րդ օրը չարքաշ ապրելու շեմը: Սա է խնդիրը, պարոն Պապոյան:

Կամ, կարելի՞ է եզրակացնել, որ դուք, որպես պատգամավոր, եթե չստանայիք պարգևավճար, զբաղվելու էիք հովանավորչությամբ, որպեսզի լրացնեք այդ 30 տոկոսի բացը: Իսկ մենք այդպես չէինք պայմանավորվել: Ու ընդհանրապես, պարգևավճար հասկացությունն ունի հստակ սահմանում: Օրենսդիր եք, կարող եք նաև նայել:

Օրինակ ես, որ պարգևավճար չեմ ստանում, կարո՞ղ եմ սովորողներից կաշառք վերցնել, ցածր գնահատական դնել, որ գան մոտս պարապելու: Էդ տրամաբանությամբ արդարացված կլինի:

Բայց ես դա չեմ անի: Գիտե՞ք ինչու: Երբ ստորագրել եմ աշխատանքային պայմանագիր, իմացել եմ նաև վարձատրության չափը ու երեսպաշտ չեմ, որ պատճառներ գտնեմ հակաիրավականությամբ զբաղվելու»:

Թիվ 1

Recent Posts

Արցախցիներին կոչ ենք անում միասնական ճակատով վերականգնել խախտված իրավունքները․ Շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…

6 minutes ago

Ճապոնիայում, Մոլդովայում և Կամբոջայում ՀՀ դեսպաններ են նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…

30 minutes ago

Թուրքիան շարունակում է ջանքերը Կովկասում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարել է Հարավային Կովկասի իրավիճակին։ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ունեցած…

1 hour ago

ՀՀ-ն բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը. ԱԳՆ-ն՝ ՀՀ-Ադրբեջան կարգավորման մասին

Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը և պատրաստ է հնարավոր գաղափարների քննարկմանը կառուցողական մոտեցմամբ։…

1 hour ago

Իմ հետագա քայլերի մասին առաջիկա օրերին կհայտնեմ դիրքորոշում. Սարիկ Մինասյան

Գյումրիի համայնքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի գրառումը․ «Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, կիսում եմ ձեր անհանգստությունը,…

2 hours ago

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կհանդիպեն վաղը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպում կունենա Թուրքիայի արտաքին գործերի…

2 hours ago