Հայաստան

Ամուլսարում 1954 թվականին հայտնաբերվել է ուրան. Անդրիաս Ղուկասյան

«Հայաստանում դեռևս 1952-54 թվականներին Ամուլսարում կատարվել էին երկրաբանական, հետախուզական աշխատանքներ և հայտնաբերվել էր ուրան։ Ըստ այս զեկույցի, որը հիմա իմ ձեռքում է, որը ես բերեցի վարչապետին փոխանցելու համար, 76 տոննա ուրան (բավականին մեծ քանակ) է հայտնաբերվել  1954 թվականին, և, ըստ էության, այդ տարածքը, որտեղ դա հայտաբերվել է, պատկանում է «Լիդիան Արմենիա»-ին, և այնտեղ «Լիդիան Արմենիան» իր աշխատանքներն է ծավալում», – հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքական, հասարակական գործիչ Անդրիաս Ղուկասյանը։

Ղուկասյանը ներկայացրեց զեկույցը՝ այն պատրաստվել է 1954 թվականին, եղել է հույժ գաղտնի, 4 օրինակով, որոնցից երկրորդ օրինակի պատճենն է իր մոտ, այն հասել է իրենց մի խումբ գիտնականների կողմից՝ անցյալ տարի, երբ ԷԼԱՐԴ-ի փորձագիտական եզրակացությունը  հանրային դարձավ, և «Հայ կառուցողական» կուսակցությունն ակտիվ ներգրավված էր փորձագիտական եզրակացությունը հանրայնացնելու գործում։ Եզրակացության մեջ բացակայում էր որևէ հիշատակում ուրանի վերաբերյալ, ինչի պատճառով գիտնականները իրենց են փոխանցել զեկույցի պատճեն՝ խնդրելով հրապարակել։

«Քանի որ մենք ողջամիտ ակնկալիքներ ունեինք, որ ԷԼԱՐԴ-ի եզրակացությունից հետո կասեցվելու է «Լիդիան»-ի հանք օգտագործելու իրավունքը, մենք այդ ժամանակ սա չհրապարակեցինք։ Այսօր կարևոր ենք գտնում սա հրապարակել, քանի որ տեսնում ենք՝ կա մտադրություն այդ հանքը վերաբացել, այդ աշխատանքները վերսկսել և, ըստ մեզ, այս ինֆորմացիան կարևոր նշանակություն ունի թե՛ մեր քաղաքացիներ համար, թե՛ մեր պետական մարմինների համար», – ասում է Ղուկասյանը։

Նա նշում է՝ Ամուլսարի անունը վկայում է, որ այդ տարածքում կենդանաբանական աշխարհ չի եղել, և ժողովուրդն այդ անվանումն է տվել սարին, այսինքն «ռադիոակտիվ սար է»։ Այսօր դրված խնդիրը ռադիոակտիվ սարը պահպանելը չի, այլ վերացնել այն վտանգները, ռիսկերը, որ սպառնում է ողջ ժողովրդին։

Քրիստինե Հովսեփյան

 

Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

8 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

8 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

8 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

8 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

9 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

11 hours ago