Հայաստան

ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից 59 մլն դրամ հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու դեպքեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության պաշտոնատար անձինք, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական լիազորություններով, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2010 թվականից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում, մեկ միասնական դիտավորությամբ, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, 27 քաղաքացիների հրամանագրել են տարբեր հաստիքներում: Այնուհետև, հաստատապես տեղյակ լինելով վերջինների կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին, կազմել և վավերացրել են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող,  բովանդակությամբ կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել հիշյալ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու, իրենց գործառութային պարտականությունները կատարելու և այլնի վերաբերյալ: Այնուհետև, տվյալ փաստաթղթերը դնելով շրջանառության մեջ, ներկայացրել են վճարման, որի արդյունքում պետական բյուջեից հիշյալ աշխատակիցների անվամբ ելքագրվել և շահադիտական դրդումներով՝ յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` 59.062.904 ՀՀ դրամի գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ը հաստատել է, որ Հյուսիսային Կորեան զորքեր է ուղարկել ՌԴ

ԱՄՆ-ը հաստատել է, որ Հյուսիսային Կորեան զորքեր է ուղարկել Ռուսաստան, գրում է NBC News-ը։ «Կան…

3 mins ago

Գագիկ Ղազինյանն ապօրինի գույքի գործով հրավիրվել է դատախազություն

ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի նախկին դեկան Գագիկ Ղազինյանը հրավիրվել է գլխավոր դատախազության ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման…

17 mins ago

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ ապօրինի գույքի գործով հայցադիմում է ներկայացվել

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 15-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի…

27 mins ago

Կոնջորյանը՝ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր մնալու հարցի մասին

Նորմալ քննարկումներ են, կարծում եմ, որ դա շատ բնական է, և իշխող ուժը մշտապես տարբեր…

37 mins ago

Պուտինն առաջարկել է քննարկել տարածաշրջանային սուր հակամարտությունների կարգավորումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է քննարկել միջազգային օրակարգի հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային սուր հակամարտությունների…

43 mins ago

Արարատյան դաշտում սպասվում է մինչև 5 աստիճան ցուրտ

Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը և 27-28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան,…

54 mins ago