Ավանդական թաղման մոտեցումները գրեթե միշտ խանգարում են դիակի տարրալուծման բնական գործընթացին: Գերծանրաբեռնված գերեզմանոցներ, մետաղական դագաղների և զմռսող նյութերի պատճառով հողերի աղտոտում, դիակիզարաններից ջերմոցային գազերի արտանետումներ․ սրանք թաղման ավանդույթների հետևանքներից մի քանիսն են: Աշխարհում գնալով ավելի է տարածվում այն գաղափարը, որ անհրաժեշտ են թաղման նոր էկո-մեթոդներ, չնայած որ այդպիսիք արդեն իսկ գոյություն ունեն (իսկ ոմանք նույնիսկ հանրաճանաչ են):
Ուսումնասիրել և ձեզ ենք ներկայացնում բնությանը էկոլոգիապես վնաս չպատճառող կամ պարզապես անսովոր թաղման մեթոդները։
Սնկերի սպորներով կոստյում
Էկոլոգիական թաղման ամենաարդիական տարբերակներից մեկը Coeio-ի կոստյումն է, որը պատված է հատուկ տեսակի սնկի սպորներով: Հուղարկավորությունից անմիջապես հետո սպորները սկսում են ծիլեր տալ ՝ բառացիորեն սնվելով մարդու մարմնով: Ընթացքում նրանք քայքայում են հանգուցյալի մարմինը ՝ հարստացնելով հողը և արդյունավետ եղանակով սննդանյութեր մատակարարելով մոտակա բույսերի արմատներին:
Գաղափարը մշակվել է բիոարտիստ Jae Rhim Lee-ի կողմից `նպատակ ունենալով փոխել ավանդական թաղման պրակտիկան։ Նման կոստյումներ կարելի է պատվիրել բեժ և սև գույներով, արժեքը 1500 դոլար է։
Կրիոմացիա
Այս մեթոդի շրջանակներում մարմինը սառեցվում է հեղուկ ջրածնի մեջ` 196 աստիճան C-ում: Ինչից հետո դիակը մասնատվում է, իսկ այդ մասերն էլ իրենց հերթին չորացվում են վակուումում: Այս մեթոդի հեղինակներն էլ պնդում են, որ վերջնական արդյունքում ստացված փոշին ստերիլ է ու ի տարբերություն կրեմացիայի մոխրի, հողը հարստացնում է օգտակար պարարտանյութերով։
Տեխնոլոգիայի հեղինակը շվեդ կենսաբան և Promessa Organic AB- ի հիմնադիր Սյուզաննա Վիիգ-Մեսակն է: Ընկերությունն արդեն իսկ արտոնագրել է իր մեթոդը աշխարհի 35 երկրում: Բնակչության մահացության բարձր մակարդակի պատճառով հատկապես Հարավային Աֆրիկայում շատ են հետաքրքրված այս մեթոդով։
Ռեսոմացիա
2007-ին հուղարկավորության մեկ այլ էկոհամակարգային մեթոդ է հեղինակել շոտլանդացի Սենդի Սալլիվանը։ Դիակը տեղադրվում է հատուկ խցիկի մեջ, որտեղ տաքացվում է կալիումի հիդրօքսիդում մինչև 180 աստիճան C-ում: Տեխնոլոգիայի մշակման հեղինակները պնդում են, որ այս մեթոդը հիշեցնում է դիակի բնական քայքայումը, որը սակայն կատարվում է ընդամենը մի քանի ժամում:
Ինչպես կրիոմացիայի դեպքում, այս էկո-թաղումները նույնպես ոչ միայն գերեզմանատների տարածք են խնայում, այլև չեն առաջացնում ջերմոցային գազերի արտանետումներ, որոնք առաջանում են սովորական դիակիզման ժամանակ: ԱՄՆ-ում ռեսոմացիայի արժեքը 700 դոլար է:
Վերածվել վինիլային սկավառակի ու հնչել հանդերձյալ աշխարհից
Թաղման անսովոր միջոց այն մարդկանց համար, ովքեր նախընտրում են ոչ ավանդական հուղարկավորության եղանակ։ Andvinyly բրիտանական ընկերությունը առաջարկում է մոխիրն օգտագործելով սկավառակներ պատրաստել։ Ձայնասկավառակների քանակը դուք ինքներդ եք ընտրում, ինչպես նաև կարող եք ընտրել թե ինչ հնչի․ գուցե ձեր ձայնը, ձեր սիրելի երաժշտությունը կամ պարզապես լռություն։ Ծառայության արժեքը սկսվում է 3000 դոլարից։
Ընկերությունն առաջարկում է նաև երաժշտություն գրել հատուկ հանգուցյալի համար և նկարել իր դիմանկարը ալբոմի շապիկի համար `ակրիլ ներկերի հետ խառնված մոխիրով: Այս բոլոր տարբերակները հասանելի են ինչպես մարդկանց, այնպես էլ տնային կենդանիների համար:
Թռչել օդ ու ուրախացնել երեխաներին
Թերևս թաղման ամենադիտարժան և ցայտուն ձևը հանգուցյալի մոխրով հրավառությունն է։ 2005-ին հենց նման հրավառությամբ անմահացվեց անգլիացի լեգենդար գրող Հանթեր Թոմփսոնի հիշատակը։ Ծառայությունը մատուցվում է միանգամից մի քանի ամերիկյան ընկերությունների կողմից, այդ թվում ՝ Heavenly Stars Fireworks-ի և Ashes to Ashes-ի։ Heavens Above ընկերության անձնակազմը հանգուցյալի հարազատների համար կարող է բեմադրել ու իրականացնել մի ամբողջ պիրոտեխնիկական ներկայացում։
Գինը կախված է հրավառության ծավալից, բայց նվազագույն արժեքը 995 դոլար է։
Նյութը՝ daily.afisha.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…