Աշխարհ

Քանի ինձ չեք սպանել, ուրիշ ընտրություններ չեն լինի. Լուկաշենկո

«Քանի ինձ չեք սպանել, ուրիշ ընտրություններ չեն լինի»,– հայտարարել է իշխանությունից կառչած Ալեքսանդր Լուկաշենկոն՝ դիմելով գործադուլ հայտարարած և ցույցերին միացած Մինսկի անվաքարշակների գործարանի բանվորներին։ Փաստորեն, Բատկան հնչեցրել է այն միակ տարբերակը, որի դեպքում ինքը կդադարի կառավարել և վայր կդնի նախագահի իր լիազորությունները։

Լուկաշենկոյի հայրենասերի կերպարը հօդս է ցնդում ժամ առ ժամ՝ բացահայտելով եսակենտրոն իշխողի իրական դեմքը։ Համենայն դեպս այդ մասին են վկայում Լուկաշենկոյի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այդքան հաճախակի դարձած հեռախոսազրույցները, որոնց ընթացքում Բելառուսի նախագահը օգնություն է խնդրում, իսկ ռուսական կողմը վերահաստատում է իր՝ նեղ պահին թիկունք դառնալու և «ցուցարարներին լռեցնելու» պատրաստակամության մասին։

26 տարի նախագահած Ալեքսանդր Լուկաշենկոն, որ այս ընտրություններում էլ պաշտոնապես «ջախջախիչ» հաղթանակ գրանցեց (80%), պատրաստ է համագործակցության գնալու և երկրի ինքնիշխանությունը ռուսական կողմին հանձնելու, միայն թե պահպանի այդքան փայփայված գահն ու թագը։

Ստացվում է՝ մի կողմից ժողովուրդն է ոտքի ելել «երթի հանուն ազատության» և պատրաստ է վերջապես թոթափելու ավտորիտար ռեժիմը, մյուս կողմից՝ Լուկաշենկոն է և իր աջակից Ռուսաստանը՝ հեռուն գնացող քաղաքական նկրտումներով։

Արդյո՞ք Ռուսաստանին հպատակվելու օդում կախված մոտալուտ վտանգը կկասեցնի համաբելառուսական զարթոնքը և կստիպի լայն զանգվածներին համակերպվել ևս մեկ կեղծված ընտրությունների հետ (Լուկաշենկոյի նախագահության օրոք Բելառուսի ոչ մի ընտրություն Արևմուտքի կողմից արդար չի համարվել), թե՞ համբերության բաժակը վաղուց լցվել է և այլևս սարսափազդու չեն ուրվագծվող սպառնալիքները։  Հիրավի պահը վճռական է և ամեն վայրկյան կարող է վերաճել զինված բախումների։

Նկատենք՝ «ազատագրական ճակատ» ձևավորած բելառուսցիներին սատարում է միջազգային հանրությունը՝ պահանջելով Բելառուսի իշխող վարչախմբից անսալ սեփական ժողովրդի ձայնին (արդեն քննադատություններ են հնչել ԱՄՆ-ի, ԵԱՀԿ-ի և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից) և հեռանալ առանց արյան ծովերի։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

3 minutes ago

Ճապոնիան Հայաստանի կարևոր գործընկերներից է. Հակոբ Արշակյան

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…

24 minutes ago

Պատրաստ ենք բանակցել ԱՄՆ-ի հետ. ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոմիությունը ԱՄՆ-ին առաջարկել է արդյունաբերական…

39 minutes ago

Գևորգ Պապոյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ էկոնոմիկայի նախարարի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Աբու Դաբիում մասնակցում է «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին։ Միջոցառման շրջանակում նախարարը…

59 minutes ago

Մակրոնը կայցելի Գազային ամենամոտ եգիպտական քաղաք

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վաղը կայցելի Գազային մոտ գտնվող Եգիպտոսի Էլ Արիշ քաղաք։ Այս այցը…

1 hour ago

Առաջին եռամսյակում պահպանվում են տնտեսական ակտիվության միտումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով…

2 hours ago