Ինչպես փոխանցում է «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լիբիայում և Արևելյան Միջերկրականում տեղի ունեցող իրադարձությունները:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը կարևորել են երկկողմ համագործակցությունը և երկխոսությունը շարունակելու կարևորությունը: Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիները զբոսաշրջության, տրանսպորտի, էներգետիկայի և տնտեսության ոլորտներում: