Աշխարհ

Ուկրաինան Մինսկից կանչել է իր դեսպանին

2020 թվականի օգոստոսի 17-ին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտնել է, որ Ուկրաինան իր դեսպանին Մինսկից կանչում է խորհրդակցությունների ՝ բելառուսա-ուկրաինական հարաբերություններում իրավիճակի «կարդինալ փոփոխության» կապակցությամբ:

«Ինչպես գիտեք, անցած ուրբաթ պաշտոնական Մինսկը ձերբակալված Վագներցիներին հանձնեց Ռուսաստանին ՝ չնայած առկա էին բոլոր իրավական ու բարոյական նորմերը՝ նրանց Ուկրաինային հանձնելու համար» , – նշել է նախարարը։

«Դրանից հետո Ալեքսանդր Լուկաշենկոն բազմիցս և ամբողջովին անհիմն կերպով մեղադրեց Ուկրաինային Բելառուսի դեմ ուղղված ոչ բարեկամական քայլերի համար: Իսկ Բելառուսում իրավիճակի կարգավորմանը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հնարավոր ակտիվ ներգրավվածության մասին հաղորդագրություններից որակապես նոր սպառնալիքներ են առաջանում ինչպես քաղաքացիների անձնական անվտանգության, այնպես էլ ընդհանուր առմամբ տարածաշրջանային անվտանգության համար»։

«Փաստերի և գործողությունների համադրությունը, ինչպես նաև Բելառուսում իրադարձությունների զարգացումը, որտեղ հասարակությունը անվստահություն է հայտնել երկրում կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներին, արմատապես փոխում են իրավիճակը բելառուս-ուկրաինական հարաբերություններում», – ընդգծում է Ուկրաինայի արտգործնախարարությունը:

Բելառուսում Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզիմին խորհրդակցությունների է կանչվելու Կիև ՝ «նոր իրականության մեջ բելառուս-ուկրաինական հարաբերությունների հեռանկարները գնահատելու համար»:

«Պատմության մեջ սա առաջին անգամն է, որ մենք այսպիսի քայլի ենք դիմել Բելառուսի հետ հարաբերություններում և մենք դա անում ենք բացառապես Մինսկի անընդունելի գործողությունների պատճառով», – ավելացրել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը:

Նյութը՝ currenttime.tv, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով
Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

18 mins ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

20 mins ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

21 mins ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

27 mins ago

«Հայկական կողմը դեռ հետևում է BRICS-ին». Կոպիրկինը հոդված է հրապարակել

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Արմենպրեսում» հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է BRICS-ի դերին, հնարավորությանը…

30 mins ago

«Если меня все-таки грохнут, то это будет память обо мне» Мемуары Алексея Навального «Патриот» вышли на 26 языках. Главное

Американское издательство Knopf выпустило мемуары Алексея Навального. Книга, получившая название «Патриот», одновременно вышла в 36 странах…

2 hours ago