Գլխավոր

Մեսչյանը գնաց՝ խոստումները թողնելով անկատար

Երեկ Արթուր Մեսչյանի վերջին աշխատանքային օրն էր Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում։ Մեսչյանը հեռացավ՝ առանց խոստումները կատարելու. Աջափնյակում մետրո ունենալու խոսակցություններն այդպես էլ մնացին զուտ խոսակցություններ, ճոպանուղու մասին էլ ինչ-որ մոռացել են։

Ակնհայտ է՝ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի պաշտոնավարման տարիներից կհիշենք միայն չկատարված խոստումները, Ֆիրդուսի շուրջ ծավալվող վիճահարույց կառուցապատումը ու տաղանդավոր երգչի վերջին պարգևավճարը, որ արդեն «ժողովրդական դժգոհություններ» է առաջացրել սոցիալական ցանցերում։

Իհարկե, չենք ժխտում՝ ծրագրերի տապալման կամ, ավելի մեղմ, ձգձգման համար կարող էին լինել սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ։ Օրինակ ձախողումների պատճառներից կարող ենք համարել կադրային նշանակումները՝ դելետանտների և ակնհայտ կոռուպցիոն անցյալ ունեցող մասնագետների ընդգրկումը ոլորտում, իսկ օբյեկտիվ խնդիրներ կարող էին առաջացնել ֆինանսական ռեսուրսների սղությունը, ներդնողների բացակայությունը, նաև երկրում առկա համավարակային իրավիճակը (թեպետ վերը թվարկված գործոնների մի մասն էլ հնարավոր էր չեզոքացնել գրագետ կառավարման արդյունքում)։

Այդուամենայնիվ, հաշվի առնելով բոլոր «խոչընդոտները», փաստում ենք, որ ճարտարապետի աշխատանքային գործունեությունից տեսանելի արդյունքներ երևանցիները չտեսան և դժվար տեսնեն առաջիկա մեկ տարվա ընթացքում։ Ավելին՝ կրկին նախկին ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անունն է շրջանառվում երևանյան շինհրապարակներում, որ հայտնի է մեր իրականության մեջ իր «քաղաքաշինական ավերիչ գործունեությամբ»։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Հրդեհ՝ «Հաղթանակ» զբոսայգու չշահագործվող սրճարանում

Հոկտեմբերի 23-ին, ժամը 08:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հաղթանակ»…

10 mins ago

Ավետ Պողոսյանն ընտրվել է ՀՌՀ անդամ

66 կողմ ձայնով Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ: Այս մասին ԱԺ-ում…

11 mins ago

100 մլն դոլարի վարկ՝ բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ կտրամադրի Հայաստանին, որն ուղղվելու…

12 mins ago

Մինչև խաղաղության պայմանագրի կնքումը ԵՄ դիտորդները այստեղ կլինեն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ մինչև խաղաղության պայմանագրի կնքումը ԵՄ դիտորդներն այստեղ…

13 mins ago

Պապիկյանն ընդունել է Վրաստանի դեսպանին

Հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր…

1 hour ago

«Վստահ եմ՝ մոտ ապագայում կունենանք նախարարի թեկնածու». Սիմոնյան

«Փորձում ենք հնարավորինս ծանրակշիռ մարդկանց առաջարկել, բայց ես վստահ եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք…

1 hour ago