Հայաստան

Հրապարակվել է պարետի նոր որոշումը սահմանափակումների և կանոնների վերաբերյալ

Հրապարակվեց պարետի նոր որոշումը արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների և կանոնների վերաբերյալ։ Կատարվել են հետևյալ առանցքային փոփոխությունները։ Այս մասին տեղեկացնում է պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

📌Վերաբացվել են՝
Հանրակրթությունը, որը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից
Բուհական կրթությունը․ սեպտեմբերի 1-ից առկա ուսուցմամբ հաճախելու են միայն բակալավրիատի 1-ին կուրսերը, մնացածի մասով՝ իրականացվելու է հիբրիդային (հեռավար տեսական և առկա գործնական պարապմունքներ) եղանակով ուսումնական գործընթաց
Ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը մի շարք ուղղություններով։ Միաժամանակ, դեռևս պահպանվում են սահմանափակումները արտադպրոցական սպորտային, արվեստի և մշակութային խմբակների մասով
Գրադարանները
Թանգարանները
Մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնք պետք է անցկացվեն բացառապես բացօթյա տարածքներում։

📌Սահմանվել են կանոններ՝
Ոչ ֆորմալ և շարունակական կրթության ոլորտի
Գրադարանների և թանգարանների
Թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային միջոցառումների
Օդանավակայանների և օդային ուղևորափոխադրումների համար։

📌Այսուհետ դիմակ կարող են չկրել՝
Հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ
Հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները։

📌Կատարվել են փոփոխություններ հանրային սննդի ոլորտում գործող կանոններում, այդ թվում՝
Թույլատրվել է բացառապես բացօթյա տարածքներում կենդանի երաժշտության հնարավորությունը
Մեկ սեղանի շուրջ թույլատրվում է մինչև 8 անձի նստեցում՝ նախկին 5 անձի փոխարեն։

Մանրամասները՝ https://www.gov.am/files/docs/4301.pdf

Թիվ 1

Recent Posts

Արցախցիներին կոչ ենք անում միասնական ճակատով վերականգնել խախտված իրավունքները․ Շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…

6 minutes ago

Ճապոնիայում, Մոլդովայում և Կամբոջայում ՀՀ դեսպաններ են նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…

30 minutes ago

Թուրքիան շարունակում է ջանքերը Կովկասում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարել է Հարավային Կովկասի իրավիճակին։ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ունեցած…

1 hour ago

ՀՀ-ն բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը. ԱԳՆ-ն՝ ՀՀ-Ադրբեջան կարգավորման մասին

Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը և պատրաստ է հնարավոր գաղափարների քննարկմանը կառուցողական մոտեցմամբ։…

1 hour ago

Իմ հետագա քայլերի մասին առաջիկա օրերին կհայտնեմ դիրքորոշում. Սարիկ Մինասյան

Գյումրիի համայնքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի գրառումը․ «Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, կիսում եմ ձեր անհանգստությունը,…

2 hours ago

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կհանդիպեն վաղը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպում կունենա Թուրքիայի արտաքին գործերի…

2 hours ago