Բլոգ

Ի՞նչ է ընդմիջվող սովը ու արդյո՞ք արժե փորձել այս տարբերակը նիհարելու համար

Այս սննդակարգին են հետևում Հյու Ջեքմանը, Քորթնի Քարդաշյանը, Հոլի Բերին և Քրիս Փրեթը։ Եկեք տեսնենք թե ինչ է իրենից ներկայացնում ֆիթնեսի աշխարհը գլխիվայր շրջած դիետայի այս մեթոդը։

Ի՞նչ է  ընդմիջվող (ինտերվալային) սովը։

Ի տարբերություն սննդակարգերի շատ տեսակների, ընդմիջվող սովը ձեզ ընտրության հնարավորություն է տալիս: Դուք պիտի որոշեք, թե երբ չուտեք։ Այդ դիետայի համար կա 2 տարածված տարբերակ՝ 16։8, որի դեպքում դուք կարող եք ուտել ինչ ուզում եք 8 ժամվա ընթացքում, իսկ հաջորդող 16 ժամերի ընթացքում պետք է սոված մնաք։ Երկրորդ տարբերակը 5։2-ն է, որի ժամանակ շաբաթվա 5 օրերի ընթացքում սնվում եք ձեր սովորական ռեժիմով, իսկ մյուս երկու օրվա ընթացքում 500-600 ով կրճատում եք սպառված կալորիաների քանակը։

«Կարևոր չէ, թե ինչպես կհետևեք այս սննդակարգին: Իմաստն այն է, որ դուք կսկսեք ավելի քիչ էներգիա ծախսել: Հետևաբար ձեր օրգանիզմը կսկսի մատակարարվել սննդանյութերի սեփական պաշարից», – ասում է Նյու Յորքի համալսարանի սննդային հետազոտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Լիզա Սասսոնը։

Ի՞նչ առավելություն ունի։

Վերջերս գերմանական քաղցկեղի հետազոտական ​​կենտրոնի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ընդմիջվող սովը «օգնում է նիհարել և բարելավել ձեր առողջությունը», ինչպես նաև լյարդից հեռացնում է ճարպերը։ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ուսումնասիրությունից պարզվել է, որ այս սննդակարգը նվազեցնում է քաղցկեղի, շաքարախտի, սրտի հիվանդությունների և տարիքին առնչվող այլ հիվանդությունների ռիսկը: Եվ չնայած գիտնականները պնդում են լրացուցիչ փորձարկման անհրաժեշտության մասին,սակայն արդեն իսկ իրականացված արդյունքները հուսադրող են:

Ի՞նչ թերություններ ունի։

«Իրականում այս դիետայի օգտակարության մասին որևէ հավաստի ապացույց չկա», – ասում է Սասսոնը։ Նույնիսկ եթե ուսումնասիրությունների ժամանակ պարզվել է, որ այդ մեթոդն ընտրած մարդկանց մոտ գրանցվել է դրական արդյունք, դրանք գործնականում ոչնչով չեն տարբերվում այն ​​մարդկանց արդյունքներից, ովքեր հետևում են այլ դիետաների։ Այս տարբերակը ավելի լավը չէ, քան դիետայի մյուս մեթոդները (Սասսոնը նաև նշում է, որ այս սննդակարգը հակացուցված է հղի կանանց, շաքարային դիաբետով, քաղցկեղով հիվանդ ու մարսողական խնդիրներ ունեցոց մարդկանց):

Արժե՞ փորձել։

Ինչպես արդեն համոզվեցիք, այս մեթոդը հրաշքներ չի գործում։ Սակայն Լիզա Սասսոնը դեմ չէ ընդմիջվող սովին․ «Ես աշխատել եմ այն ​​մարդկանց հետ, ովքեր ուզում էին գիտակցել, որ իրենք կարող են վերահսկել իրենց քաշը: Եվ այս դիետայի շնորհիվ նրանք իսկապես զգացին դա»:

Նյութը՝ GQ, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով
Թիվ 1

Recent Posts

Վիզաների ազատականացումը կարող է տևել չորսից հինգ տարի

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հայտնել է, որ այսօր սկսվել է Եվրոպական…

20 minutes ago

Վազգեն Թևանյանը հաղթել է դաղստանցի ըմբիշին

Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ․ քաշային Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում մրցել է դաղստանցի,…

32 minutes ago

Թորոսյանը գործընկերներին հրավիրել է մասնակցելու Երևանում կայանալիք COP17-ին

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը հանդիպել…

51 minutes ago

Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում զինադադարի գաղափարը․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում հրադադարի գաղափարը, սակայն դրա համար պետք է լուծվեն…

1 hour ago

Անձը կկանգնի սարքի դիմաց, մատնահետքն ու լուսանկարը տեղում կիրականացվեն. Դավթյան

2026 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում արդեն ներդրված կլինի կենսաչափական անձնագրերի համակարգը։ Այս մասին այսօր «Արմենպրեսում»…

2 hours ago

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում…

2 hours ago