Գլխավոր
19.08.2020

Զուգահեռներ պետք չէ տանել, տարբերությունները մեծ են. Սերժ Սարգսյան

Զուգահեռներ պետք չէ տանել, տարբերությունները մեծ են. Սերժ Սարգսյան

«Որևէ կերպ չի կարելի համեմատել ապրիլյան քառօրյան և տավուշյան իրադարձությունները։ Անշուշտ, Տավուշում մեր զինված ուժերն իրենց լավագույնս դրսևորեցին և կատարեցին չափազանց կարևոր խնդիր։ Սա պետք է գնահատել և շնորհավորել մեր զինված ուժերին։ Բայց նույնը պետք էր անել 18 թվականին՝ մայիս-հունիս ամիսներին Նախիջևանի ուղղությամբ։ Դա անհրաժեշտություն էր», – ասում է Սերժ Սարգսյանը՝  նշելով, որ ինքն ունի երկու նկատառում․

«Ցանկալի կլիներ, որ մեր հանրությունը այդ թվում նաև ես մի քիչ ավելի հանգամանորեն տեղեկացված լինեինք, թե հատկապես որ սխրագործության համար է բոլոր 71 հոգին, որ պարգևատրվել են կամ պիտի պարգևատրվեն մարտական խաչով, արժանացել այդ բարձր շքանշաններին։ Սա չափազանց կարևոր հանգամանք է, հատկապես ինձ համար։ 94 թվականին կնքված հրադադարով, երբ առաջին անգամ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ի մի էր բերում նախորդ 4 տարիների ռազմական գործողությունները և դրանցում ակտիվ մասնակցություն ունեցողներին՝ այդ թվում Շուշիի և այլ օպերացիաներ, ընդամենը 2 տասնյակ հոգի պարգևատրվեցին Մարտական Խաչ շքանշաններով։ Եվ սա որևէ մեկին կշտամբելու համար չեմ ասում»։

Նախագահը վերահաստատում է․«Տարբերություններն, իհարկե, շատ մեծ են։ Մի բան է, որ ռազմական լայնածավալ գործողությունները մղվում էին 200 կմ-ից ավելի հատվածում, մեկ այլ բան՝ ռազմական բախումը, որ տեղի է ունենում մի քանի հարյուր մետր հատվածներում»։

Բայց միևնույն է, զինված ուժերը, հերթական անգամ, լավագույնս ապացուցեցին, որ մեր բանակը մարտունակ է, և  Սերժ Սարգսյանը համոզմունք ունի, որ ապագայում ևս մեր զինված ուժերը կդրսևորվեն լավագույն կողմից։

Դիրքային բարելավումների և կորուստերի վերաբերյալ Սերժ Սարգսյանը փաստում է, որ 94 թվականի հրադադարից հետո այդ գործընթացը կանգ չի առնում։ Մինչև ապրիլյան պատերազմը բազմաթիվ տեղերում եղել են դիրքային բարելավումներ, ուղղակի այդ ամենն արվել է լուռ՝ զերծ մնալով ավելորդ աղմուկից և Ադրբեջանին սադրելու ցանկացած դրսևորումից։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է