

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին տեղափոխող օդանավը, որը մեկնել էր Օմսկի օդանավակայանից, բարեհաջող վայրէջք է կատարել Բեռլինում։ Այս մասին հայտնել է մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը:
«Շատ շնորհակալություն բոլորին իրենց աջակցության համար: Ալեքսեյի կյանքի և առողջության համար պայքարը դեռ նոր է սկսվեւմ և դեռ շատ անելիքներ կան, բայց այժմ գոնե առաջին քայլն արված է », – գրել է Յարմիշը:
Թռիչքի ընթացքում նրա կողքին է եղել կինը՝ Յուլիան։ Նավալնիին պատրաստվում են տեղավորել Շարիտե համալսարանական հիվանդանոցում։
Cinema for Peace Foundation գերմանական կազմակերպության հիմնադիր Յակի Բիզիլը, ով օգնել է Նավալնիին տեղափոխվելու հարցում, նշում է, որ հիվանդանոցից իրեն տեղափոխելը անչափ դժվար էր։ «Այս ամբողջ ընթացքում մենք մի րոպե չէինք քնում. Բավականին կարճ ժամանակահատվածում անհրաժեշտ էր հավաքել որակավորված թիմ, ձեռք բերել բոլոր անհրաժեշտ թույլտվությունները: Ես ինքս զարմացած եմ, որ դա արեցինք », – ասում է Բիզիլը, – «Ժամանակի սղությունը, երկրների միջև քաղաքական հարաբերությունները, կորոնավիրուսը, օդանավի որոնումը, վճարումը … Ոչինչ հեշտ չէր»:
Նրա խոսքով ՝ Նավալնին գտնվում է «կայուն, բայց կրիտիկական վիճակում»: Նա հավելել է, որ «եթե օդանավը արտակարգ վայրէջք չկատարեր Օմսկում, Նավալնին կմահանար»: Բիզիլը նշել է, որ Նավալնիի բուժման ծախսերը հոգալու են «նրա ընկերները, ովքեր կապվեցին մեզ հետ և օգնություն առաջարկեցին»:
Օգոստոսի 20-ից Ալեքսեյ Նավալնին գտվում է կոմայի մեջ։ Նրա վիճակը կտրուկ վատացել է Տոմսկ-Մոսկվա չվերթի ընթացքում, ինչից անմիջապես հետո ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ էլ քաղաքական գործիչը հոսպիտացվել է։ Նրա հստակ ախտորոշումը հայտնի չէ։
Նյութը՝ esquire.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…