Facebook
23.08.2020

«Մերժել Բլեյանին այլևս մի՞շտ …». Արայիկ Մանուկյան

«Մերժել Բլեյանին այլևս մի՞շտ ...». Արայիկ Մանուկյան

«Հայեր» մեդիահարթակի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՄԵՐԺԵԼ ԲԼԵՅԱՆԻՆ ԱՅԼԵՎՍ ՄԻ՞ՇՏ…

Տարիներ առաջ Աջափնյակի դպրոցներից մեկի գրականության ուսուցչուհին ինձ առաջարկեց մտնել իրենց դպրոցի գրականության դասասենյակը, որը նոր էր նորոգվել ու՝ իր ասելով գրականության մի շքեղ դասարանի էր վերածվել:

Առաջարկն ընդունեցի ու նրա հետ քայլեցինք դեպի այդ դասարանը: Դուռը բացվեց և … դասասենյակի մեջտեղի պատն ամբողջությամբ սև էր ներկված, ձախ կողմում նկարված էր Պարույր Սևակի դիմանկարը, աջում՝ Կոմիտասի, մեջտեղում մոմակալներ էին, ծաղիկներ, խաչքար և այլն:

Ես ասացի՝ ուզում եք սպանե՞լ երեխաներին: Իսկ ուսուցչուհին պատասխանեց՝ Դուք Աշոտ Բլեյան եք…

Անկեղծ ասած, դա ինձ համար դատավճիռ չէր, ինչպես կարծում էր ուսուցչուհին: Ինձ համար պարծենալիք էր, որովհետև դրանից շատ տարիներ առաջ նորանկախ Հայաստանի Լուսավորության նախարարի պաշտոնակատար Աշոտ Բլեյանի հետ օրերով շրջում էինք նոր անկախացած Հայաստանի մարզերով, ուզում էինք արժեքային համակարգ փոխել, ասել է թե՝ վերադառնալ մեր արժեքային համակարգին, նոր դպրոց կառուցել, նոր կրթական համակարգ ստեղծել…

Բայց Աշոտ Բլեյանին մերժեցին նախևառաջ հենց այն ուսուցիչները, (առավելապես՝ տնօրենները), որոնք հետագայում անդամագրվեցին տարատեսակ կուսակցությունների, կեղծեցին տարատեսակ ընտրություններ, տարատեսակ ճղճիմ բարքեր ներմուծեցին դպրոց ու պատսպարվելով ազգային արժեքների վահանով (հիմնականում կեղծ ու՝ երեսպաշտորեն), իրենց տնօրենական կուռ սանրվածքներով ու շարքերով, պահպանելու համար իրենց չնչին աշխատավարձի հսկայական եկամուտներն ու իրենց խավային առավելությունները՝ ջնջեցին դպրոց հասկացությունն ու կրթական համակարգ երևույթը:

Բլեյանին մերժեց նաև (տուրք տալով ձևավորվող տնօրենական խավին) իր ստեղծած Երրորդ Հանրապետության քաղաքական իշխանությունը՝ պաշտոնակատարից չդարձնելով նախարար և ստորագրելով ազատման փաստաթուղթը, մինչդեռ՝ թերություններով ու բացթողումներով, սխալներով ու վրիպումներով, այնուամենայնիվ, կարող էր կայանալ նոր անկախացած Հայաստանի կրթական համակարգը՝ նոր արժեքային համակարգով ու նոր դպրոցով:

Բլեյանին, հասկանալիորեն, մերժեց նաև քոչարյանական քաղաքական իշխանությունը: Ոչ միայն մերժեց, այլև դատապարտեց՝ ուսուցչից «կերտելով» բանտարկյալ, դատապարտյալ, կալանավոր…

Սա անսպասելի չէր, որովհետև, եթե Բլեյանի դավանած արժեքային համակարգը տեղ չգտավ իր ստեղծած անկախ հայաստանում, քոչարյանականում տեղ գտնել չէր կարող որևէ կերպ: Հայաստանը վերադառնում էր յոթանասունամյա ակունքներին:

Թվում էր, թե նոր Հայաստանում Աշոտ Բլեյանը ոչ թե մերժված՝ այլ պահանջված պետք է լիներ, բայց պարզվում է Աշոտ Բլեյանին պետք է մերժել այլևս միշտ…

Այ, սա արդեն դատավճիռ է:

«…1988 թվականից հետո բոլոր հաջորդ իշխանությունները կրկնել են նախորդների սխալները և ավելացրել են սեփականը…». Հրանտ Մաթևոսյանն էր ասում:

Մի անգամ գուցե պետք է ունենանք այսը չանող իշխանություն ու հեղափոխությունը հենց այդ ակնկալիքն էր, որ անհնարինը դարձրեց հնարավոր:

Մտածեք սրա մասին…

Լրահոս
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
Մեր կառավարության վերջին հերթական նիստն է. վարչապետ
12:35
Մեր կառավարության վերջին հերթական նիստն է. վարչապետ