Կրթություն
24.08.2020

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են դպրոցների վերաբացման և աշխատանքի կազմակերպման վերաբերյալ հարցեր

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են դպրոցների վերաբացման և աշխատանքի կազմակերպման վերաբերյալ հարցեր

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռավար աշխատանքային քննարկում կրթության ոլորտում համագործակցային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել «COVID-19-ի պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքի կազմակերպման ուղեցույցի» վերաբերյալ և քննարկվել են դպրոցների վերաբացման հետ կապված առկա կարիքների գնահատմանը և ռեսուրսների համադրմանն առնչվող հարցեր։

Հեռավար քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Պարետատան աշխատակազմի ներկայացուցիչներ և գործընկեր կազմակերպությունների ավելի քան երեք տասնյակ մասնակիցներ։

Անդրադարձ է կատարվել այդ պահին իրականացվող քայլերին, մասնավորապես ներկայացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակած «COVID-19-ի պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքի կազմակերպման ուղեցույցը»: Շնորհակալություն հայտնելով գործընկերներին կրթության իրավունքի իրացման և կրթության անընդհատության ապահովման շրջանակում պետության հետ գործուն երկխոսության և աջակցության պատրաստակամության համար՝ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը կարևորել է նոր ուսումնական տարում դպրոցների վերաբացման շրջանակում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ջանքերը մեկտեղելու և համագործակցելու անհրաժեշտությունը և գործընկերների հետ երկխոսության շարունակականությունը:

Նախարարի տեղակալ տիկին Անդրեասյանը ներկայացրել է COVID-19-ի պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքի կազմակերպման ուղեցույցի հիմնական շեշտադրումները, որոնք պարտադիր են բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ անկախ իրավակազմակերպական ձևից։

Գրավոր տեսքով նախընթաց օրերին ներկայացրած առաջարկությունների կողքին շահագրգիռ քննարկման միջոցով ներկայացվել են նոր առաջարկություններ, որոնք նախարարությունը նախատեսում է հաշվի առնել ուղեցույցի վերջնական տարբերակը լրամշակելու համար: Քննարկվել են նաև ռեսուրսների համադրման խնդիրները, այդ թվում՝ ուսուցիչների և դպրոցների աշխատակազմի վերապատրաստման, սանիտարահիգիենիկ նյութերի տրամադրման վերաբերյալ և այլն:

Լրահոս
Կարատեիստ Դավիթ Մեժլումյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
20:01
Կարատեիստ Դավիթ Մեժլումյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Կոռուպցիայի դեմ պատվաստանյութ չկա. Վարդանյան
19:38
Կոռուպցիայի դեմ պատվաստանյութ չկա. Վարդանյան
Եթե առաջարկ լինի և ժողովուրդը լինի իմ կողմից, անպայման կգամ ՀՀ․ Յուրա Մովսիսյան
19:20
Եթե առաջարկ լինի և ժողովուրդը լինի իմ կողմից, անպայման կգամ ՀՀ․ Յուրա Մովսիսյան
ԵՄ-ն Ուկրաինային 1 մլրդ եվրո կհատկացնի
19:02
ԵՄ-ն Ուկրաինային 1 մլրդ եվրո կհատկացնի
«Ճանապարհային դեպարտամենտ»-ը նոր ղեկավար ունի
18:40
«Ճանապարհային դեպարտամենտ»-ը նոր ղեկավար ունի
ԵՄ-ն ԱՄՆ-ի դեմ 22 միլիարդ եվրոյի պատասխան սակագներ կսահմանի
18:20
ԵՄ-ն ԱՄՆ-ի դեմ 22 միլիարդ եվրոյի պատասխան սակագներ կսահմանի
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ լուրջ զրույցի. Դարիչև
18:09
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ լուրջ զրույցի. Դարիչև
Հայաստանն ու Իրանը համատեղ զորավարժություն կանցկացնեն
18:06
Հայաստանն ու Իրանը համատեղ զորավարժություն կանցկացնեն
Վիլեն Գաբրիելյանի մանդատը տրվել է Արտյոմ Մեհրաբյանին
17:41
Վիլեն Գաբրիելյանի մանդատը տրվել է Արտյոմ Մեհրաբյանին
Նմանօրինակ ցանկացած գործողություն պետք է արժանանա իրավական գնահատականի. Թորոսյան
17:24
Նմանօրինակ ցանկացած գործողություն պետք է արժանանա իրավական գնահատականի. Թորոսյան
Եղեգնաձորում գտնվող 2 հողամասերը վերադարձվել են ՀՀ-ին
16:56
Եղեգնաձորում գտնվող 2 հողամասերը վերադարձվել են ՀՀ-ին
Հայ ժողովրդին մի աչքով չնայեք. ինչ արեցիք ԼՂ-ում, ՀՀ-ում չի ստացվելու. Ալեն Սիմոնյան
16:39
Հայ ժողովրդին մի աչքով չնայեք. ինչ արեցիք ԼՂ-ում, ՀՀ-ում չի ստացվելու. Ալեն Սիմոնյան
Նոր ռազմական հակամարտության սպառնալիքը միշտ կպահպանվի. Ալիև
16:20
Նոր ռազմական հակամարտության սպառնալիքը միշտ կպահպանվի. Ալիև
Սյունիքում ՌԴ հյուպատոսության բացումը համապատասխանում է տարածաշրջանի շահերին. Զախարովա
15:57
Սյունիքում ՌԴ հյուպատոսության բացումը համապատասխանում է տարածաշրջանի շահերին. Զախարովա
Պատրաստ ենք շարունակելու համագործակցությունը. Իրանի Մեջլիսի փոխնախագահ
15:43
Պատրաստ ենք շարունակելու համագործակցությունը. Իրանի Մեջլիսի փոխնախագահ