Կրթություն

Հոգաբարձուների խորհրդի լեգիտիմությունը խնդրահարույց է․Մենուա Սողոմոնյան

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը հայտարարում է, որ դատաիրավական կարգով վիճարկելու է Գևորգ Մուրադյանի՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվելու հիմքերը, անիմաստ է մասնակցությունը նիստին, ուստի լքել է դահլիճը և չի մասնակցել քննարկումներին և քվեարկությանը։

«Ես հստակ ներկայացրի իմ դիրքորոշումը, որը հետևյալն է՝ խորհրդի անդամներից որևէ մեկի նշանակման հետ կապված իրավական բնույթի պրոբլեմի դեպքում խորհրդի լեգիտիմությունը, խորհրդի կողմից կայացվող ցանկացած որոշում առ ոչինչ է համարվում, և դա օրենքի ուժով է»,- լրագրողների հետ զրույցում նշեց Սողոմոնյանը՝ մանրամասնելով, որ Գևորգ Մուրադյանի և Վահան Պապիկյանի նշանակումները խնդրահարույց են։

Նա հայտնեց, որ Գևորգ Մուրադյանը որպես «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր է նշանակվել ԿԳՄՍ նախարարի կողմից, այսինքն նշանակվել է որպես համալսարանի հետ համագործակցող գործատու և տնտեսության ոլորտի ներկայացուցիչ։

««Մետրիկա» ՍՊԸ-ի գործունեության, տված արդյունքի մասին տեղեկություններ չկան, հետևապես ընկերությունը չի կարող համարվել ճանաչված։ Համալսարանի կանոնադրության մեջ հստակ նշված է, որ պետք է լինի կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչ և համալսարանի գործատու։ Եթե տվյալ անձը՝ Գևորգ Մուրադյանը, նշանակվում է տնտեսության ճանաչված ներկայացուցիչ, ապա բացահայտ խախտում է տեղի ունենում»,- պարզաբանում է Սողոմոնյանը։

Վերջինս անդրադառնում է նաև Վահան Պապիկյանի՝ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի թեկանծությանը, ով հոգաբարձուների խորհրդի անդամ է նշանակվել հիմնադրի կողմից որպես պետական պաշտոնյա։ Համապատասխան իրավական ակտերը նայելիս, մասնավորապես «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում է որոնք են պետական պաշտոնները, այդտեղ աշխատակազմի կառավարիչն ընդգրկված չէ որպես պետական պաշտոնյա, ուստի Պապիկյանի նշանակման հետ նույնպես առկա են խախտումներ։

Սողոմոնյանի նկատառումները, խորհրդի մյուս անդամների առաջարկությունները մերժվել են խորհրդի արտահամալսարանական անդամների կողմից, ինչի արդյունքում Գևորգ Մուրադյանը ընտրվել է Հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

10604 քաղաքացի ետ է ստացել 978 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…

11 minutes ago

Վարչապետի ինքնազգացողությունը վատանալու մասին լուրը սուտ է. խոսնակ

Վարչապետի ինքնազգացողությունը վատանալու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց…

26 minutes ago

Հարավային Կովկասում չպետք է լինեն փակ սահմաններ. Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Աբու Դաբիում ընթացող Ամենամյա ներդրումային համաժողովին: «Նախևառաջ կցանկանայի…

43 minutes ago

Վիզաների ազատականացումը կարող է տևել չորսից հինգ տարի

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հայտնել է, որ այսօր սկսվել է Եվրոպական…

1 hour ago

Վազգեն Թևանյանը հաղթել է դաղստանցի ըմբիշին

Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ․ քաշային Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում մրցել է դաղստանցի,…

1 hour ago

Թորոսյանը գործընկերներին հրավիրել է մասնակցելու Երևանում կայանալիք COP17-ին

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը հանդիպել…

2 hours ago