Հայաստան

Զապ մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանը կալանավորվել է. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

«Օրենքով գող» համարվող, առավելապես  Զապ մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանը կալանավորվել է: ՀՀ ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է.

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները բացահայտել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, ինչպես և տարբեր անձանց կողմից այդպիսի խմբավորմանը մասնակցելու ևս մեկ դեպք:

Քրեական հետախույզների պրոֆեսիոնալ և օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի քաղաքացի  մեկ այլ քաղաքացուց հուլիսին հափշտակել է մոտ 4 միլիոն դրամ արժողությամբ ապրանք, ինչից հետո, այսպես կոչված՝«քրեական հեղինակություն» հանդիսացող անձի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը տվյալ անձին տարել է իր մոտ և հափշտակված ապրանքի վերադարձման հարցի շուրջ պարզաբանումներ սկսել նրա հետ:

Դրա մասին տեղեկացել է, այսպես  կոչված՝ «օրենքով գող» Անդրանիկ Ս.-ն։ Վերջինս, մեկ այլ անձի միջոցով, իր անունից հրահանգել է «քրեական հեղինակություն» հանդիսացող անձին դադարեցնել պարզաբանումները՝ հետագայում վերը նշված խնդիրը իր կողմից լուծելու պայմանով: Այսպես կոչված՝ «քրեական հեղինակությունը», այնուհետև հրահանգել է իր ղեկավարած խմբավորման անդամին՝ հափշտակություն կատարած անձին բերել իր մոտ, ապա նրան բաց է թողել, ինչի մասին տեղյակ է պահել, այսպես կոչված՝ «օրենքով գողին»։

Դեպքի առթիվ ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։ 52-ամյա Անդրանիկ Ս.-ն կալանավորված է։ Քրեական ենթամշակույթի դեմ ակտիվ պայքարը ոստիկանության գործունեության գլխավոր ուղղություններից է։ Հասարակության և հանրային գիտակցության մեջ այդպիսի դրսևորումներն արմատախիլ անելու նպատակով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները ամենօրյա ռեժիմով իրականացնում են բազմաբնույթ միջոցառումներ, որոնց արդյունքներին բազմիցս անդրադարձել ենք։

Այսօր արձանագրված բացահայտման դեպքը քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, ինչպես և տարբեր անձանց կողմից այդպիսի խմբավորմանը մասնակցելու արատավոր երևույթը արմատախիլ անելու ուղղությամբ ոստիկանության ակտիվ պայքարի հերթական հաջողությունն է»:

Թիվ 1

Recent Posts

ՊՆ-ն ռեզերվի տակ է պահում Շամշադինի զբոսաշրջային ենթակառուցվածքները. բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն Փաշինյան, Այս նամակը գրում եմ ոչ միայն որպես Հայաստանի Ռեստորատորների և Հյուրանոցատերերի Ասոցիացիայի…

6 minutes ago

ԵՄ-ին անդամակցությունը Վրաստանի գլխավոր նպատակն է. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, թե ԵՄ-ին անդամակցություն իրենց գլխավոր առաջնահերթությունների թվում է։ «Մենք…

13 minutes ago

Ռուբինյանն ու Քըլըչը հանդիպում են ունեցել

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը հանդիպել են Անթալիայի դիվանագիտական ֆորումի…

37 minutes ago

Ֆասթ Բանկն իր նոր՝ 36-րդ մասնաճյուղը բացել է Ալավերդիում

Ֆասթ Բանկն իր նոր՝ 36-րդ մասնաճյուղը բացել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։ Նոր մասնաճյուղը տեղակայված…

51 minutes ago

Թուրքիան զգուշորեն շարունակում է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը

Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում հանդիպում են ունեցել։ Հանդիպման ընթացքում…

56 minutes ago

Սպասվում են անձրև ու ամպրոպ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

Ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ը հանրապետության առանձին շրջաններում,15-16-ը շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝…

1 hour ago