Հայաստան

Կառուցապատման շուրջ ծագած անհամաձայնությունների հիմքում առկա են օրենսդրական բացեր

Երևանի ֆիզիկայի ինստիտուտին կից գիտավանում նախագծվող կառուցապատման շուրջ ծագած անհամաձայնությունների հիմքում առկա են օրենսդրական բացեր՝ այս մասին տեղեկանում ենք ՀՀ Հանրային խորհրդի Facebook-յան էջից։

Հանրային խորհրդի գրասենյակում օգոստոսի 25-ին տեղի ունեցավ բազմակողմ քննարկում «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիային» (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) կից գիտավանում մոտ 2000քմ սեփականաշնորհված տարածքում նախատեսված բազմաբնակարան շենքի և հարակից կառուցապատման նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը ներկա էին Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, գլխադասային հանձնաժողովների նախագահներ Վազգեն Սաֆարյանն ու Ռուբեն Բալաբանյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արտաշես Խալաթյանը, ներկայացուցիչներ կառուցապատման նախագիծ ներկայացրած «Ռատկո» ՍՊԸ-ից, ներդրողներից, նախագծին դեմ դիրքորոշում հայտնած բնակիչներից, Երևանի քաղաքապետաևանի քաղաքաշինական հատուկ հարցերի վարչությունից և ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Լևոն Զաքարյանը, Գայանե Մելքոմ Մելքոմյանն ու Գայանե Եղիազարյանը:

Հանդիպման ընթացքում գիտավանի բնակիչներն իրենց մտահոգություններն հայտնեցին 2019թ.-ի նոյեմբերի 4-ին տեղի ունեցած հանրային լսումների մասով, որոնց մասնակցության իրավունք են ունեցել մարդիկ Երևանի բոլոր համայնքներից, ինչը կարող էր ազդել քննարկման որակի վրա, մյուս կողմից՝ կառուցապատողը ևս վստահություն չունի, որ կառուցապատման դեմ ստորագրած բոլոր 500 բնակիչները հենց գիտավանից են:

Խնդրի բոլոր կողմերի միջև առկա փոխադարձ անվստահության մթնոլորտին և դրա պատճառներին անդրադարձավ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը: Նրա խոսքով՝ գործընթացը բարդացնում են հատկապես 2 հիմնական խնդիրներ.

  1. Երևանի քաղաքապետարանը թույլտվությունները տրամադրում է՝ հիմնվելով առկա փաստաթղթերի վրա՝ առանց դրանց օրինականությունն ու հիմքերը ստուգելու, ինչը պարզ դարձավ մասնավորապես քաղաքապետարանի քաղաքաշինական հատուկ հարցերի վարչության ներկայացուցչի ելույթից:
  2. Հանրային լսումների կազմակերպման դաշտում առկա են խնդիրներ և՛ կարգավորումների, և՛ պատշաճ իրազեկում իրականացնելու մասով, ինչի արդյունքում՝ հասկանալի չէ, թե ովքեր են մասնակցել լսումներին և թե ում համաձայնությունն է իրականում առկա այս կամ գործունեությունը ծավալելու համար:
Թիվ 1

Recent Posts

Գևորգ Պապոյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ էկոնոմիկայի նախարարի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Աբու Դաբիում մասնակցում է «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին։ Միջոցառման շրջանակում նախարարը…

3 minutes ago

Մակրոնը կայցելի Գազային ամենամոտ եգիպտական քաղաք

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վաղը կայցելի Գազային մոտ գտնվող Եգիպտոսի Էլ Արիշ քաղաք։ Այս այցը…

29 minutes ago

Առաջին եռամսյակում պահպանվում են տնտեսական ակտիվության միտումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով…

45 minutes ago

10604 քաղաքացի ետ է ստացել 978 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…

1 hour ago

Վարչապետի ինքնազգացողությունը վատանալու մասին լուրը սուտ է. խոսնակ

Վարչապետի ինքնազգացողությունը վատանալու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց…

1 hour ago

Հարավային Կովկասում չպետք է լինեն փակ սահմաններ. Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Աբու Դաբիում ընթացող Ամենամյա ներդրումային համաժողովին: «Նախևառաջ կցանկանայի…

2 hours ago