Հայաստան

Բժիշկ Հագուպ (Հրայր) Հովագուիմիանին շնորհվել է Ազգային հերոսի կոչում

Տարեսկզբին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խնդրել էր վարչապետին առաջարկել նախագահին առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին Հայրենիքի շքանշանով պարգևատրելու համար:

Այսօր արդեն նախագահի հրամանագրով վաստակաշատ բժիշկը պարգրատրվել է Հայրենիքի շքանշանով:

Նախարար Արսեն Թորոսյանը և առողջապահության նախարարության ողջ անձնակազմը շնորհակալություն են հայտնում բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին, ինչպես նաև շնորհավորում բարձր կոչմանն արժանանալու համար ու մաղթում քաջառողջություն:

Նախարարության տարածած հաղորդագրությունում նաև նշվում է, որ նա առաջին բժիշկ ազգային հերոսն է:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Երևանում կկայանա տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 13-19-ը Երևանում կանցկացվի տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը։…

4 minutes ago

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում անդրադարձել են ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանը

Հայազգի պատգամավոր Խոսե Լուիս Սաջյանի նախաձեռնությամբ՝ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նիստի ընթացքում պատգամավորներն անդրադարձել են Հայոց…

12 minutes ago

Չինաստանը կտրուկ բարձրացնում է ԱՄՆ նկատմամբ մաքսատուրքերը

Չինաստանը հայտարարել է ԱՄՆ ապրանքների նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման մասին՝ բարձրացնելով դրանք մինչև 125%, հայտնում…

36 minutes ago

Հայաստանին օրական առնվազն 300 դրոնի արտադրություն է պետք

Քաղաքական գործիչ Լևոն Բարսեղյանը գրել է. Դրոնի քիչը չի լինում Ուկրաինան օրական օդ է հանում…

58 minutes ago

Բրատիսլավայում մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները. Եվրոպայի առաջնություն

Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 11-ին մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները։ Այդ մասին հայտնում…

1 hour ago

Քննարկվել են Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտին առնչվող մի շարք հարցեր

ՀՀ կառավարությունն ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրականացնում է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական…

2 hours ago