ԱՀ նախագահն ընդունել է «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արթուր Հովհաննիսյանին։ Քննարկվել են հանրապետությունում մշակութային կյանքի զարգացմանը վերաբերող հարցեր։ Հատուկ անդրադարձ է կատարվել Արցախի շրջանի մշակութային հաստատությունները անհրաժեշտ երաժշտական գործիքներով համալրելու խնդիրներին։