Կիրակի գիշերը լույս երկուշաբթի առավոտ Լոս Անջելեսում տեղի ունեցավ «MTV Video Music Awards 2020» հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որն ամեն տարի նշում է լավագույն երաժիշտներին և երաժշտական տեսահոլովակների ռեժիսորներին:
Գլխավոր մրցանակը `տարվա լավագույն տեսահոլովակի համար (և ևս մեկ արձանիկ` լավագույն R’n’B- ստեղծագործության համար) ստացավ երգիչ The Weeknd-ը՝ «Blinding Lights» տեսահոլովակի համար։ Այս անվանակարգում նա հաղթեց Բիլլի Այլիշին, Էմինեմին, Թեյլոր Սվիֆթին, ռեփեր Դրեյքին ու Future-ին, ինչպես նաեւ Լեդի Գագային ու Արիանա Գրանդեին:
Այնուամենայնիվ Գագան ու Գրանդեն «Rain on me» երգի համար արժանացան «Լավագույն երգ», «Լավագույն համագործակցություն» և «Տեսահոլովակի լավագույն նկարահանումներ» մրցանակներին։
Բացի այդ, Լեդի Գագան ճանաչվեց «Տարվա արտիստ»: Արարողության ժամանակ երգչուհին հանդես եկավ ելույթով: Ընդհանուր առմամբ, նա վերցրեց չորս արձանիկ՝ ինը անվանակարգերից, որոնցում նա առաջադրված էր։
Սովորական անվանակարգերից բացի, ցուցակում հայտնվեցին մի քանի կարանտինյան անվանակարգեր: Այսպիսով, ավելացվեցին «Լավագույն տնային տեսահոլովակ», «Լավագույն կարանտինային ելույթ», «Մեր հերոսները. Բժիշկներ, ովքեր աշխատել են առաջնագծում» անվանակարգերը (այս անվանակարգում հաղթող է ճանաչվել յուրաքանչյուր հայտարարված բժիշկ): Հատուկ ուշադրության է արժանի «Տեսանյութ հանուն բարության» անվանակարգը, որում հաղթել է երգչուհի H.E.R- ի կողմից «Չեմ կարող շնչել» տեսահոլովակը, որը նվիրված է դաժան ձերբակալության ընթացքում սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահվանը և դրան հաջորդած Black Lives Matter բողոքի ցույցերին։
Տարվա գլխավոր ռեփ տեսահոլովակ ճանաչվեց Megan Thee Stallion-ի «Savage»-ը:
Նյութը՝ esquire.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով
Դավոսի տնտեսական համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցության «գտածոն», թերեւս, ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ…
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում…
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սա միջին ամսական աշխատավարձի աճն է։…
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 17-ին իր ասուլիսում մի քանի սխալ պնդումներ է արել,…
Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը կարծում է, որ ԱՄՆ կառավարության վրա ճնշումների ավելացումն իմաստ ունի, առանձնապես՝…
Նման կետեր խաղաղության պայմանագրում չեն քննարկվում, «Ազատությանը» փոխանցել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը՝ արձագանքելով Ադրբեջանի Մեջլիսի…