

Շատերն ամառային արձակուրդների մասին խոսելիս առաջին հերթին պատկերացնում են ծովափ, արևի տակ հանգիստ պառկել ու արևայրուք ստանալ, բայց եթե այս ամենը ձեզ համար չէ, ու առավել նախընտրում եք ակտիվ հանգիստը, ապա հանգստի ճամբարային տարբերակները հենց ձեզ համար են։ Նոր ծանոթություններ, հետաքրքիր արշավներ, ակտիվ առօրյա, որը շատ հաճախ զուգորդվում է նաև օգտակար զբաղվածության ու առողջ ապրելակերպի հետ։ «GREEN CAMP»-ն իրականացվում է ամեն տարի ամռանը Հայաստանի տարբեր վայրերում, վայրի բնության գրկում՝ միավորելով շուրջ 80-100 երիտասարդների Հայաստանից և Արցախից։ Փառատոնի ընթացքում երիտասարդները ապրում են վրանային և վայրի պայմաններում առանց հարմարությունների ու սովորում՝ ինչպես գոյատևել վայրի բնության մեջ՝ լինելով նրան հնարավորինս մոտ, առողջ ապրելակերպ վարում և սովորում սիրել բնությունը։ Ամեն անգամ ընտրվում է այնպիսի տեղանք, որն ունի բնապահպանական որևէ խնդիր և այդ խնդրի պատճառով խոցելի է։ Սկսել ենք Շիրակի մարզի Արփի լճից, ապա անցկացրել Սևանի ազգային պարկում և Դիլիջանի Մաթոսավանքի տարածքում, որովհետև այնտեղ կար ծառահատման խնդիր։ Այս տարի ընտրվել են հայ-վրացական սահմանին մոտ գտնվող Ջիլիզա և Տավուշի մարզի Կողբ գյուղերը։ Ընտրված գյուղերն ունեն և՛ համայնքային, և՛ բնապահպանական կարևոր հիմնախնդիրներ, որոնք պահանջում են հասարակության և պատկան մարմինների պատշաճ ուշադրությունը», Ասել է «GREEN CAMP Armenia» փառատոնի հիմնադիր Լիանա Մանուսաջյանը։
Ամբողջական հոդվածը՝ People Media https://peoplemedia.am/green-camp-hetaqrqir-u-tarbervox-chambar-bnapahpanakan-xndirnerov-hetaqrqrvox-eritasardneri-hamar/?fbclid=IwAR0ObBW6I806JaKH9tSGpnXquMJY2EL6y9dOGBC-Xdi-C8n_QvrkzIhr7Kc
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…