Քաղաքականություն

Եկեք «կարանտին»-ի փոխարեն գրենք «հրաշք». Ռուբեն Ռուբինյանը՝ Մարուքյանին և Զոհրաբյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն այսօր արձագանքեց Էդմոն Մարուքյանի և Նաիրա Զոհրաբյանի այն քննադատություններին, թե «կարանտին» բառը կարող է պատճառ դառնալ, որ արտասահմանյան երկրները սահմանները չբացեն ՀՀ քաղաքացիների առջև:

«Ձեր կարծիքով՝ եվրոպական երկրների արտգործնախարարություններում նստած մարդիկ բացում են, լուրերն են կարդում, մեկ էլ՝ վա՜յ, «կարանտին» բառը կա, վե՛րջ, ուրեմն պետք է Հայաստանից ոչ մեկը չգա մեզ մոտ: Այսինքն՝ ձեր կարծիքով՝ տարբեր երկրների պետական կառավարման ապարատներում այս մակարդո՞վ են որոշումները կայացվում: Չէ՛, այդպես չէ, սիրելինե՛րս: Երբ մի երկրից մուտքը կամ ելքն արգելում են համաճարակի ժամանակ, դրա համար մեկ ցուցիչը հետևյալն է՝ ինչ համաճարակային վիճակ է այդ երկրում, այսինքն, օրինակ, օրական վարակումների որքան թիվ է գրանցվում, սա է գլխավորը»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը՝ շարունակելով.

«Եթե դուք իսկապես հետաքրքրված եք, որ հնարավորինս շուտ, հնարավորինս արագ բացվեն սահմանները, պետք է հետաքրքրված լինեք, որ հնարավորինս արագ թվերը շարունակեն իջնել: Իսկ որպեսզի թվերը հնարավորինս արագ շարունակեն իջնել, անհրաժեշտ են այն միջոցառումները, որ իրականացվում են, ու անհրաժեշտ է որ դուք ամեն անգամ չգաք, ամբիոնից ասեք՝ ԱՀԿ-ն ամեն անգամ տարբեր բաներ է ասում դիմակների կրման մասին: Թե չէ՝ «կարանտին» բառը կարող ենք փոխարինել «հրաշք» բառով: Ձեր կարծիքով՝ բա՞ն է փոխվելու: Եկեք «կարանտին»-ի փոխարեն գրենք «հրաշք»»:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտին առնչվող մի շարք հարցեր

ՀՀ կառավարությունն ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրականացնում է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական…

32 minutes ago

Իրանը պատրաստվում է ժամանակավոր միջուկային համաձայնագիր առաջարկել. Axios

Իրանը մտադիր է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հանդես գալ ժամանակավոր միջուկային համաձայնագրի առաջարկով՝ նախքան համապարփակ գործարքի…

37 minutes ago

Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում նախատեսված չէ. վարչապետի խոսնակ

Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում…

45 minutes ago

Զանգեզուրը մեզ համար մնում է կարմիր գիծ․ ԻՀՊԿ

Իրան-Հայաստան զորավարժությունները մեղմ, բայց հստակ պատասխան են «Զանգեզուրի միջանցքի» շուրջ աճող լարվածությանը, Զանգեզուրը մեզ համար…

1 hour ago

Սիրիայում ամեն ինչ նոր է սկսվում. Հարավային Կովկասը կխնայվի՞

Չնայած Իսրայելը եւ Թուրքիան հաստատել են, որ կողմերի պատվիրակություններն ապրիլի 9-ին Բաքվում առաջին «տեխնիկական հանդիպումն…

2 hours ago

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպել են

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ փոխնախարարի հետ։ Այդ մասին նա հայտնել է…

16 hours ago