ԱՄՆ-ում Դարտմուտի քոլեջի և Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի գիտնականները հետազոտություն են անցկացրել և որոշել մարդու կյանքի ամենադժբախտ տարիքը: Աշխատանքը հրապարակված է բյուրոյի կայքում:
Փորձագետներն ուսումնասիրել են 132 երկրներից ստացված տվյալները: Նրանք տարբեր տարիքի մարդկանց խնդրել են գնահատել իրենց կյանքի բավարարվածության մակարդակը: Պարզվեց, որ մարդու կյանքի ամենաերջանիկ ժամանակահատվածը ընկնում է 18-ից 20 տարեկան ընթացքում։
Ճգնաժամը սկսվում է 47–48 տարեկան հասակում ՝ կախված երկրից: Ռուսաստանում, Չինաստանում և Մեքսիկայում ամենադժբախտ շրջանը սկսվում է նույնիսկ ավելի վաղ ՝ 43-ից: Այն տևում է մինչև 60 տարեկանը, որից հետո վերելքը կրկին սկսվում է և 70-ին մոտ մարդիկ կրկին կյանքից մեծ բավարարվածություն են ստանում։
Նյութը՝ afisha.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով