Այսօր վաղ առավոտյան Բելառուսի մայրաքաղաք Մինսկի կենտրոնում անհայտ անձինք առևանգել են բելառուսական ընդդիմության առաջնորդներից մեկին՝ Մարիա Կոլեսնիկովային,- տեղեկացնում է Tut.by-ը:
Նախնական տեղեկություններով՝ Կոլեսնիկովային նստեցրել են միկրոավտոբուս և տարել անհայտ ուղղությամբ: Նա հեռախոսազանգերին չի պատասխանում: Բելառուսի ՆԳՆ-ից տեղեկաղնում են, որ միջադեպի հետ կապված տեղեկություններ չունեն :
Տեղեկացենք, որ նախօրեին Կոլեսնիկովան Մինսկում մասնակցում էր բողոքի զանգվածային երթին: