Տարածաշրջան

Վանա լճի մակարդակի նվազման հետևանքով ի հայտ է եկել Արճեշի հայկական «խորտակված բերդը»

Վանա լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով հայկական պատմական բերդ  է ի հայտ եկել,-տեղեկացնում է Ermenihaber-ը:

Հին Արճեշը, որի մի հատվածն այսօր կոչվում է «Չելեբիբաղը», 1841թ․ Վանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով աստիճանաբար լքվել և ջրի տակ է անցել։ Հետո երաշտի պատճառով ջրի մակարդակը նվազել էր և «խորտակված քաղաքը» ջրի երես դուրս եկել։ Քաղաքին պատկանող շինությունները զգալիորեն վնասվել էին 2011թ․ Վանի երկրաշարժից։

Թուրքական «Yeni Şafak» թերթի փոխանցմամբ՝ այժմ կրկին երաշտի հետևանքով լճի մակարդակը 2 մետրով նվազել է և արդյունքում տեսանելի են դարձել Արճեշի բերդի ավերակները։

Թուրք հետազոտող-գրող Սելահաթթին Քոշարը թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ բերդի մի մասը պետք է վերականգնվի և վերածվի զբոսաշրջային կենտրոնի։

Նշենք, որ Արճեշի հայկական բերդը կառուցվել է Վանի թագավորության տարիներին։

Թուրքիայում մինչև այսօր խոսվում է Հին Արճեշի ամրոցի ներքին կառույցների և պատմական մզկիթի մասին, այնինչ ընդհանրապես չի քննարկվում եկեղեցու գոյության մասին։

Հիշեցնենք, որ 18-րդ դարի երկրորդ կեսից, Վանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով հին Արճեշն աստիճանաբար անցնում է ջրի տակ և 19-րդ դարի երկրորդ կեսից այլևս չէին երևում նրա շենքերը, եկեղեցիները, բնակելի տները և մյուս կառույցները։ Միայն խիստ ալեկոծությունների ժամանակ, երբ լճի ալիքները նահանջում էին դեպի խորքերը, հազիվ նշմարվում էին նրա պաշտպանական պարիսպների ու դրանց աշտարակների մնացորդները։ Պատմական Արճեշը ջրի տակ թաղվելուց հետո, դրանից մի փոքր հյուսիս, ավելի բարձրադիր վայրում կառուցել են Ականց անունը կրող (Նոր Արճեշ, թուրքերեն՝ Էրջիշ) քաղաքը։

 

Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

15 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

15 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

15 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

16 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

16 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

16 hours ago