Հայաստան

Իրավահաջորդների դատական նիստերին չներկայանալն ունի այլ դրդապատճառներ․Հայկ Ալումյան

«Երեկ բավականին լարված նիստ տեղի ունեցավ, իսկ մինչ այդ տուժող ճանաչված անձանց և տուժողի իրավահաջորդ ճանաչված անձանց ներկայացուցիչներից և նրանցից երեքը մամուլի ասուլիս արեցին, և շատ մեծ ծավալի ապատեղեկատվություն տարածվեց։ Ուստի ես կուզեի որոշ չափով անդրադառնալ երեկվա դատական նիստին և որոշ չափով անդրադառնալ այդ ասուլիսին»,- հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Փաստաբանի խոսքով՝ իրենք դեռ նախանցած դատական նիստին միջնորդություն էին ներկայացրել, որով պահանջել էին դադարեցնել ընդհանրապես այս գործով տուժողների, տուժողների իրավահաջորդների դատարան հրավիրելը այդ կարգավիճակում և միջնորդել էին նրանց դատարան հրավիրել վկայի կարգավիճակով մի պարզ պատճառով՝ այս գործը (հիշեցնենք՝ երեկ դռնփակ ռեժիմով քննարկվեց Քոչարյանի գույքի արգելանքի հետ կապված հարցը) չի քննվում ո՛չ սպանությունների, ո՛չ մարմնական վնասվածքներ պատճառելու, և ո՛չ գույքային վնասների փաստի առթիվ, քանզի տուժողները գործում ներգրավված են եղել կամ մարմնական վնասվածքներ ստանալու պատճառով, կամ գույքային վնաս ստանալու հիմքով, տուժողների իրավահաջորդներն էլ ներգրավված են եղել, որովհետև նրանց հարազատները սպանված են եղել Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ։

Ալումյանը շեշտեց՝ իրենց պաշտպանյալի գույքի արգելանքի հետ կապված հարցը, որ հիմա քննվում է դատարանում, չի վերաբերում ո՛չ սպանություններին, ո՛չ մարմնական վնասվածքներին, ո՛չ էլ գույքային վնասին։ Այդ հիմնավորմամբ իրենք միջնորդել էին, որպեսզի դադարեցվի տվյալ մարդկանց մասնակցությունը տուժողի կարգավիճակով, այլ մասնակցեն որպես վկա, որովհետև նրանց տեղեկությունները կարող են նշանակություն ունենալ։

Փաստաբանը հիշեցրեց՝ Դատարանը նախանցած նիստում միջնորդության քննությունն ընդհատեց այն պատճառով, որ պարոն Եգորյանը դատական նիստի երկրորդ մասին չէր ներկայացել, իսկ Դատարանն անհրաժեշտ համարեց նրա կարծիքը լսել։ Երեկ պարոն Եգորյանը կրկին չի ներկայացել։

«Մեկ այլ փաստարկ, որ մենք ներկայացրել ենք Դատարանում այն էր, որ Մարտի 1-ի վերաբերյալ քննվող քրեական գործով, որը հիմա ՀՔԾ վարույթում է, հենց այդ գործով են քննվում զոհերի վերաբերյալ հարցերը, մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները»,- ասաց Հայկ Ալումյանը։

Վերջինս մանրամասնեց տուժողների կարգավիճակի մասով Դատախազության պատճառաբանությունը՝ քանի որ բոլոր նրանք, ովքեր սկզբական հարուցված գործով ճանաչված են եղել տուժող, նրանք պահպանում են իրենց դատավարական կարգավիճակը գործից անջատված մյուս գործերով։

«Եթե դա էդպես է, ապա ինչու են 268 տուժողից առանձնացրել 102 հոգու և ներգրավել որպես տուժող, որոնցից էլ մի քանիսն են մասնակցում դատական նիստին։ Այդ ընտրությունը ո՞ր չափանիշով է տեղի ունեցել, միգուցե հիմք է ընդունվել այն չափանիշը, որ ընտրեն այն անձանց, ովքեր պատրաստ են Մարտի 1-ի իրադարձությունների ամբողջ մեղքը բարդել պարոն Քոչարյանի վրա։ Եթե ոչ, ապա բացատրեք ընտրության չափանիշը»,- տարակուսանք հայտնեց Ալումյանը։

Փաստաբանական թիմի կողմից այս հարցը նույնպես բարձրացվել է դատական նիստում, բայց, փաստաբանական թիմի գնահատմամբ, մեղադրող դատախազները ունեն վետոյի իրավունք։ Այսինքն՝ եթե նրանք առարկում են որևէ առաջարկի կամ միջնորդության դեմ, ապա Դատարանը նրանց առարկությունն ընդունում է որպես վետո, Դատարանն արդեն անընդունակ է այլ որոշում կայացնել։

Պաշտպանական կողմից ոչ մի միջնորդություն դեռևս չի բավարարվել։ Ալումյանը նկատեց, որ, իրոք, դատավարությունը կարելի է անվանել ֆարս, քանի որ «Դատավորը էս գործով մեղադրողներից մեկն է, որ այդ պատմուճանով հայտնվել է այդ աթոռին»։ Բայց իրավահաջորդների, Սեդա Սաֆարյանի և Տիգրան Եգորյանի՝ դատավարությանը չներկայանալն ունի այլ դրդապատճառներ և փաստաբանական թիմի կողմից դիտարկվում է որպես ճնշում Դատարանի վրա։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

8 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

8 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

8 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

8 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

9 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

11 hours ago