Լրահոս 24/7

ՀՀ-ն՝ առաջատար ուղղություն «Eid Al-Fitr 2025»-ի տոնական ուղևորությունների ցանկում

ՀՀ զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ Հայաստանը ճանաչվել է առաջատար ուղղություն Economy Middle East պարբերականի «Eid Al-Fitr 2025»-ի 15 լավագույն տոնական ուղևորությունների ցանկում։

Այս տոնը՝ Կուրբան Բայրամը, հատուկ նշանակություն ունի բոլոր մուսուլմանների համար: Այն նշանավորում է Ռամադան ամսվա ավարտը՝ մեկամսյա ծոմապահության ժամանակաշրջանը, և Շավվալ ամսվա սկիզբը՝ իսլամական օրացույցի տասներորդ ամիսը: Ենթադրվում է, որ 2025 թվականին Eid Al-Fitr-ը կնշվի կամ մարտի 30-ին՝ կիրակի, կամ մարտի 31-ին՝ երկուշաբթի, կախված լուսնի տեսանելիությունից: Հանգստյան օրերի հետ համընկնելով՝ ԱՄԷ-ի բնակիչները կունենան չորս կամ հինգօրյա արձակուրդ՝ կախված Ռամադանի ավարտից, ինչը այս ժամանակահատվածը դարձնում է իդեալական սիրելիների հետ նոր վայրեր այցելելու համար:

Հոդվածում ներկայացված է 15 հայտնի ուղղություն, որոնք առաջարկվում են այցելել Կուրբան Բայրամի տոնակատարությունների ընթացքում: Ցանկում առաջին տեղում Հայաստանն է:

Հոդվածում նշվում է, որ Հայաստանը՝ հարուստ պատմությամբ և բնական գեղեցկությամբ օժտված երկիր, առաջարկում է բազմաթիվ տեսարժան վայրեր՝ դարձնելով այն Կուրբան Բայրամ 2025-ի համար այցելության լավագույն վայրերից մեկը: Երևանը՝ աշխույժ մայրաքաղաքը, հպարտանում է այնպիսի տեսարժան վայրերով, ինչպիսիք են Կասկադ համալիրը, Հանրապետության հրապարակը և Մատենադարանը՝ ձեռագրերի պահոցը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Գառնիի հեթանոսական տաճարն ու Գեղարդի վանքը արտացոլում են երկրի հարուստ մշակութային ժառանգությունը: Բնության սիրահարները կարող են այցելել Սևանա լիճ՝ աշխարհի ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկը, կամ արշավել Դիլիջանի գեղատեսիլ ազգային պարկում:

Պատմության սիրահարների համար Տաթևի միջնադարյան վանքը, որին կարելի է հասնել «Տաթևի թևեր» ճոպանուղով՝ աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղով, առաջարկում է անմոռանալի տեսարաններ:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

6 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

7 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

7 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

7 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

7 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

7 hours ago