Կառավարության դիմաց այսօր՝ սեպտեմբերի 10-ին, մի շարք խնդիրների համար բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին մոտեցան ԲՀԿ-ական պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը։
Էնֆիաջյանը ցուցարարներին ասաց, որ շուտով մեկնարկելու է աշնանային նստաշրջանը, իրենք հայտարարություն ունեն անելու, իսկ չորեքշաբթի օրը կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, լինելու է խորհրդարանում։
«Մենք հնարավորություն կունենանք այն հարցերը, որոնք դուք բարձրաձայնում եք, դիմել եք մեզ, խոստանում եմ ձեզ Բարգավաճ Հայաստանի պատգամավորների կողմից կբարձրաձայնենք ու կներկայացնենք ձեր խնդիրները»,- ասաց նա և քաղաքացու հարցին`արդյոք վարչապետի հետ կկարողանան հանդիպել, Էնֆիաջյանը պատասխանեց.
«Ես Փաշինյանի փոխարեն, ո՞նց ասեմ, հայրիկ ջան, էս կառավարությունը, էս դուք, սա ձեր կառավարությունն է, դուռը բացեք, մտեք ներս»:
Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոմիությունը ԱՄՆ-ին առաջարկել է արդյունաբերական…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Աբու Դաբիում մասնակցում է «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին։ Միջոցառման շրջանակում նախարարը…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վաղը կայցելի Գազային մոտ գտնվող Եգիպտոսի Էլ Արիշ քաղաք։ Այս այցը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…