Քաղաքականություն

Խոսքս գործ դարձնեմ, իրականություն դարձնեմ. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ հանդիպումները շարունակվում են։ Այս անգամ Գագիկ Ծառուկյանը այցելել է Տավուշի մարզի սահմանապահ Ոսկեվան համայնք, որտեղ կուսակցության առաջնորդին դիմավորեցին տեղի ԲՀԿ-ական ակտիվիստներն ու բնակիչները։

«Ի սրտե ուզում եմ ողջունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատասխանատուներին, համակիրներին։ Դուք գիտեք, որ ես ասել էի՝ տարածաշրջանում շրջելու եմ և հիմնական մեր պատասխանատուների հետ զրուցեմ։ Ու ամենակարևորը գիտեք, որ միշտ ես ասել եմ՝ պետությունը սկսվում ա սահմանից», որ սահմանի վրա պետք ա մեծ ուշադրություն դարձնել, պետք է տարբերություն լինի, լգոտաներ լինի։ Եթե մարդը կրակի տակ գիշեր-ցերեկ իր ընտանիքով, էտ տարբերությունը պետք է զգան։ Որովհետև էսօր, ոչ թե միայն, ասենք թե բնակիչ է, այլ զինվոր է, սահման պահող է և պետք է տարբերությունը շատ մեծ լինի համեմատած, ասենք թե, կենտրոնի հետ, մյուսի հետ։ Ես միշտ էլ իմ ուշադրությունը, հարգանքը պահել եմ սահմանամերձ գոտու հետ, ինչ – որ կարիք ա եղել, այդ ուշադրությունը, հարգանքը պահել եմ»,- ելույթի նախաբանում շեշտեց ԲՀԿ ղեկավարը։

Հանրահավաքին ներկա ոստիկաններին նույնպես դիմեց Ծառուկյանը. «Էսօր վախի մթնոլորտ սարքելով, ճանապարհները փակելով, մարդկանց անձնագրեր ստուգելով, վախացնելով, ես եկել եմ իմ ժողովրդի հետ, իմ կուսակցականների հետ հանդիպեմ, լսեմ, ասեմ ինչով կարամ օգտակար լինեմ, օրինակ ծառայեմ, ձեր ցավը տանեմ։ Ասե՛ք, ինչով կարամ»։

Գագիկ Ծառուկյանը մանրամասնեց. «Էսօր բացի տուգանելուց, հարկերն ավելացնելուց, ինչ եք արել, ասեք իմանամ, ես ձեր տեղը ուղղակի ամաչում եմ, ցանկացածի վրա պլան ա դրած՝ 300 հատ օրեկան պետք ա գրեք։ Հա գրեք, բայց էսօր ժողովուրդը 30 000 դրամ թոշակ ա ստանում, 10 000 գրեք։ Ուսման վարձն ավելացրեք, հարկերն ավելացրեք, գույքահարկն ավելացնում են»։

Քաղաքական գործիչը պատրաստ է օգնության ձեռք մեկնել համայնքի բնակիչներին. «Սիրելի՛ ժողովուրդ, ձեր ցավը տանեմ, ես էսօր ոչ թե անձնական իմ շահի համար, անձնական էսօր նայելով պետությանը, ժողովրդին և իմ երեխաների ապագայի համար։ Իմ ժողովուրդը լավ պետք է իրեն զգա, որ լիարժեք իմ երեխեն նույնպես իրեն լավ զգա։ Մի մարդով լավ չի կարող լինել։ Սահմանամերձ գոտի ա, ծանր վիճակ ա, մարդիկ տոկոսի տակ են, պարտքի տակ են, եկել եմ ասեմ՝ ժողովուրդ ջան, ինչի կարիք կա էսօր ձեր համայնքում, ասեք, օրինակ ծառայեմ, խոսքս գործ դարձնեմ, իրականություն դարձնեմ։ Սա է գործը, ոչ թե մարդկանց վախացնեք, տոկոսները դնեք, արտակարգ իրավիճակ ա»։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

52 minutes ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

1 hour ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

2 hours ago

​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…

2 hours ago

Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…

3 hours ago

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

4 hours ago