Հայաստան

Ո՞րն է Հայաստանի համար լինելու ոգեշնչող նպատակը առաջիկա ամիսներին․ Պյոտր Սվիտալսկի

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հրատարակել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության նախկին ղեկավար (2015-2019), դեսպան Պյոտր Սվիտալսկու գիրքը՝ «Հայկական հեղափոխություն,-տեղեկացնում է CivilNet-ը:

Անավարտ Մալուխ» (The Armenian Revolution. An Unfinished Cable) վերնագրով: Գրքում դեսպան Սվիտալսկին մանրամասն նկարագրում է իրավիճակը Հայաստանում իր պաշտոնավարման ժամանակաշրջանում, ներկայացնում է նախադրյալները, որոնք ի վերջո հանգեցրին 2018-ի հեղափոխությանը։ Սվիտալսկին, օրինակ, խոսում է 2017-ի խորհրդարանական ընտրություններում ընտրատեղամասերում տեխնիկապես քվեարկության որակի բարելավման, բայց նաև ընտրակաշառքի համատարած դեպքերի և ռեյտինգային համակարգը ներդնելու մասին։ Նա նշում է, թե ինչպես էր ՀՀԿ-ն ամեն գնով փորձում պահել իշխանությունը անգամ այնտեղ, որտեղ չէր հաղթում, օրինակ՝ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում։

2017-ի ընտրությունները նպաստեցին ՀՀԿ-ի վերնախավի ավելի մեծամտանալուն։ «Նրանք իրենց հիշողությունից վանեցին այն դրական կարևոր էֆեկտը, երբ ՀՀԿ-ի ընտրացուցակը գլխավորեց Կարեն Կարապետյանը (մինչդեռ կուսակցության փաստացի առաջնորդ, այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը մնաց ստվերում)։ Որոշ մարդիկ, անկեղծորեն զզվելով ՀՀԿ-ից, իրենց ձայնը տվել էին այդ կուսակցությանը միայն այն պատճառով, որ Կարապետյանը դրական փոփոխությունների ինչ-որ նոր հույս էր արթնացրել։ Կուսակցական առաջնորդների մեծամտությունը նրանց ստիպեց հավատալ, որ իրենց հետևում իսկապես կանգնած է հայաստանցիների մեծամասնությունը։ Նրանք ընտրությունները մեկնաբանեցին որպես մանդատ երկարաձգելու Սերժ Սարգսյանի իշխանությունը՝ 2018-ին որպես տարբերակ դուրս թողնելով Կարեն Կարապետյանին»։

Յուրաքանչյուր հաջող հեղափոխություն կարող է ինչ-որ պահի շրջվել իր դեմ։ Հեղափոխությունները սովորաբար ղեկավարում են մարդիկ, որոնք գիտեն, թե ինչպես պետք է քանդել հին կարգը, և ոչ անպայման նրանք, ովքեր գիտեն, թե ինչպես պետք է կառուցել նորը։ Եվ հեղափոխությունները սիրում են խժռել իրենց զավակներին։ Հայաստանում խժռելու գործընթացն այնքան էլ ակնդետ չէ, բայց ճաքերը տեսանելի են։ Հեղափոխության որոշ մասնակիցներ լքել են ղեկավար պաշտոնները։ Դժվար չէ նաև նկատել մարդկանց, որոնք խոստովանում են, որ կորցրել են խանդավառությունը։

Հեղափոխական ճամբարում կառավարման առօրյա գործերը, բնականաբար, ստվերում են թողնում հեղափոխական օրերի հույզերը։ Իսկ հեղափոխական հռետորաբանությունը լղոզվում է և գնալով ավելի ու ավելի քիչ համախմբող դառնում։ Սա հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ սպասվող փոփոխություններն ու բարեփոխումներն ընթանում են դանդաղ տեմպերով, թեկուզև օբյեկտիվ պատճառներով։

2018-ի ապրիլյան փառահեղ օրերն անխուսափելիորեն խամրում են, բայց շատերի համար, այդ թվում ՝ հիմնականում դեռ երիտասարդ սերնդի, դրանք նրանց կյանքի ուղենշային օրերն էին։ Այդ օրերը նրանց քաղաքացիական կենսագրության մեջ կլինեն որպես որոշիչ պահեր։

Որոշ մեկնաբանների համար նախապես 2020-ի ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեն կարող էր Հայաստանում քաղաքական հույզերի վիճակի կարևոր ցուցանիշ դառնալ։ Սահմանադրական դատարանի կազմը նորացնելու նպատակով Սահմանադրության փոփոխությունը դիտվում է որպես հեղափոխության ոգու շարունակություն։ Սակայն քննադատների համար, այդ թվում ՝ նախահեղափոխական քաղաքական շրջանակների, այն օրենքի գերակայության նկատմամբ ոտնձգություն է։

Ամբողջական հոդվածը կարդացեք CivilNet-ում:

Թիվ 1

Recent Posts

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

54 minutes ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

1 hour ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

2 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

2 hours ago

Ճապոնիան Հայաստանի կարևոր գործընկերներից է. Հակոբ Արշակյան

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…

2 hours ago

Պատրաստ ենք բանակցել ԱՄՆ-ի հետ. ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոմիությունը ԱՄՆ-ին առաջարկել է արդյունաբերական…

3 hours ago