Քաղաքականություն

Նախկինում բարերարների ներդրումները չէին հասնում հանրությանը. Սիփան Փաշինյան

Թիվ 1 Ստուդիայի տաղավարում հյուրընկալել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանին: Վերջինիս հետ զրուցել ենք տավուշյան ռազմական գործողություններից (մարտական գործողությունների գրեթե ողջ ընթացքում պատգամավորը գտնվում էր սահմանամերձ գյուղերում), ապագայի ծրագրերից և այլն:

-Այդ օրերին գյուղացու կողքին գտնվելն աննկարագրելի զգացողություններ էր պարգևում, – նշում է Փաշինյանը՝ հավելելով, որ ռազմական գործողությունների ընթացքում իրականացրել են մի շարք աշխատանքներ, որոնք հրապարակման ենթական չեն, բայց և ներկայում էլ իրագործվում են նոր ծրագրեր, մասնավորապես Ադրբեջանի ուղիղ նշանառության տակ գտնվող Չինարի գյուղում 25 հա թուզի ինտենսիվ այգի է հիմնվում, Դովեղում վերակառուցվում է գյուղի պոմպակայանը, ինչը մոտ 37 հա այգիների ոռոգման հարց կլուծի և այլն:

Խոսելով սահմանամերձ համայնքների օժանդակության ծրագրերից՝ պատգամավորը նշում է, որ նախկինում բարերարների ներդրումները չէին հասնում հանրությանը, իսկ այժմ ամեն ինչ արվում է բաց և թափանցիկ:

Անդրադառնալով իր անվան շուրջ անդադար հյուսվող պատմություններին՝ ստվերային օժանդակություններ, տարատեսակ բիզնեսներ, Փաշինյանը նշում է.

– Իմ անվան հետ կապված բոլոր տեղեկությունները, կապված բիզնես-ներգրավվածությունների հետ, ցածրամակարդակ և կեղծ լուրեր են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Թիվ 1

Recent Posts

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է հրթիռների արձակման փաստը և…

9 hours ago

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը…

11 hours ago

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

11 hours ago

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի…

11 hours ago

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է…

11 hours ago

Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան

Առանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական…

12 hours ago