Facebook

Էլ չեմ համբերում, շնորհավորում եմ բոլորիս. Արման Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

էլ չեմ համբերում․․․ Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի պանծալի անկախության տոնի առթիվ
29 տարի առաջ այս օրը՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդն իր բացարձակ մեծամասնությամբ «Այո» քվեարկեց անկախ, ազատ ու ինքիշխան պետություն ունենալու գաղափարին։ Սեմպեմբերի 21-ը դարձավ մեր տոնացույցի ամենակարևոր, ամնաիմաստալից ու ամենանվիրական օրը։ Անկախ պետություն ունենալու, ինքնիշխան գործելու որոշումը մեր ժողովրդի գիտացված, հավաքական ընտրությունն էր, ընտրություն, որով ամրագրեցինք մեր անխախտ տեղն ու դերը աշխարհի պետությունների ընտանիքում։ Անկախ պետություն կերտելու որոշումը՝ լինելով գիտակցված ու կշռադատված, նաև պատասխանատվություն ստանձնելու համազագային կամքի դրսևորում էր։

Մենք ստանձնեիցնք այդ պատասխանատվությունը ու հաջորդած ավելի քան քառորդ դարում կայացրեցինք Հայաստանի անկախ Հանրապետությունը՝ ստեղծելով ժողովրդավարական ինստիտուտներ ու կառույցներ, քաղաքական ու քաղաքացիական համակարգ, ազատ շուկայական հարաբերություններ։ Եվ ամենակարևորը՝ անկախության հռչակմանը հաջորդած արցախյան պատերազմում մենք վճռական ու պատմական հաղթանակ տարանք՝ նաև դրանով ամրագրելով ու ապացուցելով անկախ պետություն ունենալու մեր բնական ու աստվածային իրավունքը։

Անշուշտ, անցած շուրջ երեսուն տարիներին թույլ են տրվել բազմաթիվ սխալներ, արձանագրվել են հարյուրավոր թերություններ ու տապալումներ, դրանց արդյունքում մենք դեռևս չենք կերտել մեր երազած Հայաստանը։ Բայց բոլոր այդ թերություններն ու սխալները՝ իրենց բացասականությամբ հանդերձ որևէ կերպ չեն ստվերել ու չեն արժեզրկել անկախ պետություն ունենալու մեր անօտարելի իրավունքը։
Անկախությունը բացարձակ ու անքննելի արժեք է և մենք որպես անկախ Հայաստանի քաղաքացիներ՝ պարտավոր ենք մեր ամենօրյա աշխատանքով ու անմնացորդ ջանքով հզորացնել ու ամրապնդել մեր անկախությունը։

2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը մեզ ընձեռել է ավելի լավ, ավելի ամուր ու ավելի ժողովրդավարական երկիր կառուցելու եզակի, պատմական հնարավարություն, որը հնարավարություն է ավելի ամրապնդելու 1991 թվականին մեր հռաչակած անկախությունը։ Օգտագործենք այդ հնարավարությունը՝ պատմության ու սերունդների առաջ կատարելով անկախության հզորացման մեր պարտավարությունը։
Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի քաղաքացիներին, աշխարհասփյուռ հայությանը՝ մեր ամենանվիրական՝ Անկախության տոնի առթիվ։
Աստված պահի պահպանի մեր սուրբ հայրենիքը, անկախ Հայաստանի Հանրապետությունը։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

39 minutes ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

3 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

6 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

7 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

8 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

9 hours ago